ԱՄՆ-ն ցամաքային գործողություն է պլանավորում Իրանի Խարկ կղզին գրավելու համար. The Jerusalem Post          Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծ ապօրինի որսալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 23-ի համար    

04 դեկ 2023 10:35

Ի՞նչ մեխանիզմով են Wildberries-ից մոտ 4 միլիոն դոլապ գողացել

2021 թվականին խաբեբաները կարողացել են Wildberries-ից գողանալ ավելի քան 385 միլիոն ռուբլի (ավելի քան 4 միլիոն դոլար)։ Այս մասին RBC-ին հայտնել է շուկայի ներկայացուցիչը։

Նա ասել է, որ մոտ 50 հանցագործներ գործել են նույն տեսակի սխեմայով՝ օգտագործելով վճարային համակարգում առկա սխալը։ Նրանցից 14-ի նկատմամբ հարուցվել է քրեական գործ, նրանք կա՛մ դատապարտվել են, կա՛մ սպասում են դատավճռին։ Եվս մի քանի մարդ փախել է երկրից։ Նախաքննությունը շարունակվում է։

Ներկայացուցիչը նաև ասել է, որ հարձակվողները կայքում բացել են իրենց սեփական խանութը՝ լցնելով այն գոյություն չունեցող ապրանքներով, ինչպիսիք են ֆիթնեսի դասընթացները կամ պարաշյուտով ցատկելը։ Հետո հանցագործներն ավարտել են գնումը, սակայն վճարումը չեն կատարել։

Արդյունքում, Wildberries-ի ներքին համակարգը կարծել էր, որ գնումը կատարվել է, և ընկերության գումարը փոխանցել է «վաճառողներին»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր