Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

04 դեկ 2023 11:59

Թոքաբան Պոպովը բացահայտել է երկարատև հազից ազատվելու ուղիները

Թոքաբան Եվգենի Պոպովը բացահայտել է երկարատև հազից ազատվելու ուղիները։ Համապատասխան նյութը հրապարակում է «Ռոսիյսկայա գազետան»։

Մասնագետի խոսքով՝ կարևոր է հետևել բժշկի նշանակած բուժմանը, ինչպես նաև տաք ըմպելիքներ շատ խմել։ Բացի այդ, փորձագետը խորհուրդ է տվել խոնավեցնել սենյակի օդը հատկապես ջեռուցման սեզոնին։ Պոպովը զգուշացրել է, որ չոր օդը չորացնում է շնչուղիների լորձաթաղանթները, նույնիսկ եթե մարդն առողջ է։

Ի թիվս այլ բաների, հրատարակության զրուցակիցը հիշեցրել է, որ հիվանդության բուժման ժամանակ օգտագործվում են դեղամիջոցներ, որոնք արգելափակում են հազային ընկալիչները։ Սակայն Պոպովը պարզաբանել է, որ թաց հազի դեպքում անհրաժեշտ է դեղամիջոցներ ընդունել, որոնք խորխն ավելի ջրիկ են դարձնում
Չոր հազն առաջացնում է քոր, ինչի հետևանքով հիվանդը չի դադարում հազալ: Այս խնդրի դեպքում հատկապես կարևոր է ճիշտ խունավեցումը, քանի որ չորությունն էլ ավելի է վատացնում վիճակը:

Բացի այդ, հարկավոր է նաև խուսափել որոշ մթերքի գործածությունից, այդ թվում նաև սուրճից ու կաթից, քանի որ առաջինը գրգռում է կոկորդը, իսկ երկրորդն ավելացնում է լորձի քանակությունը:

Գոյություն ունեն չոր հազի դեմ պայքարի համար նախատեսված տարատեսակ դեղամիջոցներ, սակայն դրանց մեծ մասն անարդյունավետ է, մինչդեռ որոշներն էլ բավական վտանգավոր են, քանի որ կարող են կախվածություն առաջացնել: Նման խնդիրներից խուսափելու և հազն արդյունավետ կերպով բուժելու համար հարկավոր է նախապատվությունը տալ բնական միջոցներին ու խուսափել դեղորայքից:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 5 բնական միջոց, որոնք կօգնեն հեշտությամբ ազատվել չոր հազից:

Սոխ ու մեղր

Սոխը հիանալի միջոց է հազի ցանկացած տեսակի դեպքում: Դրա գոլորշիները մաքրում են շնչուղիները լորձից՝ ազատելով հազից, մինչդեռ ընդամենը մեկ գդալ մեղրի հետ այն համադրելու դեպքում կարելի է բուժել նաև չոր հազը: Այս համադրությունն օժտված է նաև հակամանրէային հատկություններով, ինչի շնորհիվ պայքարում է բակտերիաների բազմացման դեմ:

Մեղր ու կիտրոն

Բուժման արդյունավետ միջոց է նաև կիտրոնի ու մեղրի համադրությունը: Հարկավոր է կիտրոնի հյութը քամել, ավելացնել մի փոքր ջուր, այնուհետև տաքացնել և ավելացնել մեկ ճաշի գդալ մեղր: Ստացված թուրմը հարկավոր է օգտագործել կոկորդի ողողումների համար: Այն կօգնի ազատվել լորձից ու կոկորդի գրգռվածությունից:

Կոճապղպեղ

Այս բույսի արմատը հիանալի խորխաբեր ու հանգստացնող միջոց է, որը դարեր ի վեր օգտագործվել է որպես բնական հակաբորբոքային միջոց: Կարելի է կոճապղպեղով եփուկ պատրաստել, այնուհետև դրան կիտրոնի հյութ ու մեղր ավելացնել: Այս համեղ թեյը կօգնի մեղմել հազն ու կազատի շնչառական տարբեր հիվանդություններից:

Տատրակի (мать-и-мачеха) թուրմ

Այս բույսի թուրմը հիանալի միջոց է շնչառական համակարգի հիվանդությունների դեմ պայքարի համար: Այն օժտված է հզոր հակաբորբոքային հատկություններով, ինչպես նաև տոնուս է հաղորդում լորձաթաղանթներին, ինչի շնորհիվ մեղմում է հազը: Թուրմն ունի բավական հաճելի համ, սակայն ցանկության դեպքում դրան կարելի է մի փոքր կանաչ անիսոն ավելացնել, ինչը կդարձնի այն ոչ միայն ավելի բուրավետ, այլև շատ ավելի օգտակար:

Ուրցի կամ/և նվենու գոլորշի

Այս բույսերը հիանալի միջոց են կոկորդը բուժելու և շնչուղիները բացելու համար: Կարելի է բույսերին կամ դրանցից որևէ մեկին ավելացնել մեկ լիտր եռման ջուր, այնուհետև շնչել թուրմից բարձրացող գոլորշին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր