Փետրվարի 2-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Եթե ընդդիմությունն ուզում է իշխանափոխություն, ունի մեծ հնարավորություններ մինչև ընտրությունները դա անելու       Իրանը ԵՄ երկրների բանակներն ավելացրել է «ահաբեկչական խմբերի» ցանկում    

04 դեկ 2023 15:14

ՀՀ-ն Ռուսաստանին դատի չի տա զենքը չմատակարարելու պատճառով,միշտ էլ հույս կա, որ զենքն ի վերջո կտրամադրվի

Ռուսական կողմը Հայաստանին պայմանագրի շրջանակում որևէ զենք դեռ չի մատակարարել, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Հրաչյա Սարգսյանը։


Նրա խոսքով՝  զենքի մատակարարման պայմանագիրը դեռ ուժի մեջ է։


Հարցին՝ հայկական կողմը դեռ ակնկալիք ունի՞ վճարված գումարի դիմաց զենք ստանալու, Սարգսյանը պատասխանեց. «Հույս միշտ կա»։


Նա կարծում է՝ հերթը չի հասնի նրան, որ Հայաստանը դատի տա Ռուսաստանին։


«Հարցը, կարծում եմ, գործընկերային հարաբերություններով կլուծվի», - նշեց փոխնախարարը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր