Կրեմլը ակնկալում է, որ Ռուսաստանին կտեղեկացնեն Ուկրաինայի հետ Սաուդյան Արաբիայում կայացած բանակցությունների մանրամասները          Շղթայական ավտովթար Սյունիքի մարզում, բախվել են «BMW X5», «Touareg», «Mercedes», «Kia», «Chevrolet», «Toyota» մակնիշի ավտոմեքենաները       Աննա Վարդապետյանը պահանջում է քրեական հետապնդում հարուցել Հովիկ Աղազարյանի և Տարոն Մարգարյանի նկատմամբ    

07 դեկ 2023 11:30

Մոսկվայաբնակ 83-ամյա հայ կինը դիմել է դատարան՝ պահանջելով, որ Պուտինը որդեգրի իրեն

Մոսկվայում  83-ամյա բնակչուհի Սուսաննա Թապալցյանը հայց է ներկայացրել Տվերսկոյի շրջանային դատարան՝ Ռուսաստանի նախագահին իրեն որդեգրել պարտավորեցնելու խնդրանքով։  Այս քայլին նրան դրդել են մեծ պարտքերը: Այս մասին Moscow Online-ի հետ զրույցում ասել է նրա դուստրը՝ Լուսինե Մարգարյանը։


Նրա խոսքով՝ տարածքը, որտեղ եղել է մոր հիմնած Парос սրճարանը, ապօրինաբար խլել են մորից, ինչպես նաև մոր կենսաթոշակային քարտի վրա 3 միլիոն պարտք է գոյացել՝ որպես իրավաբանական ծառայությունների դիմաց փոխհատուցում:


Մարգարյանը վստահեցնում է, որ իրենք «8 տարվա գրեթե ողջ եկամուտը դուրս  են տվել»։ Այս իրավիճակից դուրս գալու համար կանայք եկել են այն եզրակացության. որպեսզի  «օրենքը գործի, պետք է լինել ազդեցիկ մարդու բարեկամ»։ Ուստի 83-ամյա սրճարանատերը ցանկանում է դատարանի միջոցով ստիպել նախագահ Պուտինին որդեգրել իրեն։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր