Բաքվի ռազմական դատարանում կշարունակվի Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու «դատավարությունը»          Մեր Սուրբ Եկեղեցու դեմ տարատեսակ հարձակումների մտահոգություններով ալեկոծ են մեր հոգիները, խաղաղություն գտնենք մեր Տեր Հիսուս Քրիստոսով       Հրայր Թովմասյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ    

07 դեկ 2023 15:03

Տեսանյութ.Ռոբերտ Քոչարյանի, Հովիկ Աբրահամյանի և Գագիկ Խաչատրյանի ապօրինի գույքը 107 միլիարդ է, կոռուպցիայի դեմ պայքարողնե՞ր եք ներկայանում

2015 թվականին Հայաստանում ստեղծվեց Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ և տեսնես ո՞վ էր այդ խորհուրդի նախագահը՝ Հովիկ Աբրահամանը:

Այս մասին այսօր ԱԺ-ում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:


«Նախկին իշխանության ժամանակ Հովիկ Աբրահամյանը Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուդի նախագահն էր, այսօր Դատախազությունը նրանից հայցադիմումով պահանջում է 59 անշարժ գույք, 21 միլիարդ դրամ, և սա դեռ ամենը չէ:


Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի անդամներից էր այն ժամանակ ֆինանասների նախարար Գագիկ Խաչատրյանը, այսօր Դատախազությունը նրանից ապօրինի ծագման գույքի մասին օրենքով հայցադիմումով պահանջում է 50 միլիարդ դրամ, 210 անշարժ գույք, և այլն:


Այս ամենին գումարում ենք «Հայաստան դաշինքի» առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին վերագրվող Դատախազությունից պահանջվող ապօրինի գույքը և 36 միլիոն դրամը: Միայն այս 3 պաշտոնիայի գումարային արժեքը կազմում է 107 միլիարդ դրամ: Մենակ 107 միլիոն դրամ դատախազությունը ձեզանից պահանձում է վերադարձնել պետությանը:


Դուք այսօր եկել եք այստեղ ներկայանում եք որպես կոռուպցիայի դեմ պայքարողներ»,- ասել է նա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր