Հուլիսի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Հուլիսի 29-ին երկար ժամանակով կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Կենդանակերպի նշաններն ինչ վերաբերմունք ունեն փողի նկատմամբ    

09 դեկ 2023 14:04

ԼՂ մոտ 120 հազար հայ ակնթարթորեն դավաճանվեցին , հիմա էլ սադրում են հարևաններին.«Ռուսաստանի Ջավախք սփյուռք» հասարակական կազմակերպություն

Iarex.ru–ն ներկայացրել է «Ռուսաստանի Ջավախք սփյուռք» հասարակական կազմակերպության նախագահ Աղասի Արաբյանի խոսքը:

«2023 թվականի նոյեմբերի 24-ին, ուղիղ եթերում` պատասխանելով Երևանի կողմից «Ռուսաստանի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի օկուպացիայի հնարավոր ճանաչման մասին» սադրիչ հարցին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել է. «Մենք միանշանակ ու լիարժեք պաշտպանում ենք Վրաստանի անկախությունը, միասնությունը, տարածքային ամբողջականությունը, անկախությունը և ժողովրդավարությունը»։

Նրանք, ովքեր օգնել են Հայաստանի վարչապետին ելույթի նախապատրաստմանը, ըստ երևույթին, փորձել են այն տեղավորել «քաղաքական նպատակահարմարության» տխրահռչակ սկզբունքի շրջանակներում։ Ըստ ամենայնի, նույն սկզբունքով էլ բոլորովին վերջերս Լեռնային Ղարաբաղի մոտ 120 հազար հայ ակնթարթորեն դավաճանվեցին, ինչի արդյունքում կորցրին իրենց տները և դարձան փախստական։ Թե ինչից և ինչպես է ձևավորվել այդ «քաղաքական նպատակահարմարության» սկզբունքը, թող լինի այդ որոշումը կայացրած մարդկանց խղճի վրա։ Եվ Հայաստանի ղեկավարությանը այդ առնչությամբ դատապարտող դիրքորոշումը  շատ կոշտ ձևով արդեն ներկայացրել են ղարաբաղցիները։

Մենք միանգամայն վստահ ենք, որ Հայաստանի, Սփյուռքի և, մասնավորապես, Ռուսաստանի ջավախահայ սփյուռքի շատ քաղաքացիներ համաձայն չեն վարչապետի մեկնաբանությունների հետ, որոնք ուղղված են մեր բարեկամ ժողովուրդներին՝ աբխազներին և օսերին։ Ես վստահորեն հավատում եմ, որ պաշտոնական Երևանի այսօրվա դիրքորոշումը չունի որևէ լիարժեք քաղաքական բեռ:

Նշեմ, որ վրաց-աբխազական պատերազմի ժամանակ Աբխազիայում ապրող հայերի մեծամասնությունը կռվել է Ափսնիի համար, որի տարածքում մինչ օրս էլ ապրում է։ Դա նրանց երկրորդ հայրենիքն է, ու կասկած չկա, որ հարկ եղած դեպքում անպայման նորից կպաշտպանեն այն։ Եվ ոչ մի «քաղաքական նպատակահարմարություն» չի կարող ազդել Աբխազիայի հայերի մտածելակերպի վրա։

Կանխատեսելով վրացի ընկերներիս վրդովմունքը` հավելեմ, որ նույն վրաց-աբխազական պատերազմի ժամանակ իրենց բնակության վայրերից կանչված բազմաթիվ հայեր էլ կռվել են Վրաստանի կողմից։ Եվ դա շատ լավ գիտեն բոլորը։ Իսկ եթե ինչ որ մեկը մոռացել է, կարող ենք հիշեցնել` հղում կատարելով ավելի քան տասը տարի առաջ մեր հրապարակած փաստերը։

Ռազմական բախումների և այլ աղետների ժամանակ քաղաքացիական դիրքորոշումը միշտ և բոլոր ժամանակներում գերակայել է ազգայինի նկատմամբ։ Այդ իսկ պատճառով Աբխազիայի հայերը մնալու են Ափսնիի հայրենասերներ, իսկ վիրահայերը` իրենց երկրի հայրենասերներ։ Եվ կարևոր չէ այն, որ հիմա ինչ որ մեկը ճանաչում է պետության ամբողջականությունը, կամ էլ անկախությունը, քանի որ այդ մարդկանց հայրենասիրական ոգին, հաստատապես, անսասան է։ Եվ թող ոչ ոք ապարդյուն ջանքեր չգործադրի փորձելով համոզել հակառակը։

Մենք շատ լավ գիտենք, որ Հայաստանի ներքաղաքական իրավիճակը ներկայումս այն չէ, ինչ ցանկալի է։ Մենք իսկապես հույս ունենք, որ Հայաստանում քաղաքական տուրբուլենտությունների շրջանը չի ձգձգվի:»

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր