Սեպտեմբերի 20-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Սեպտեմբերի 20-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Որքան շատ բան կարող է վկայել աչքերի գույնը մարդու բնավորության մասին    

12 դեկ 2023 11:52

Օրեր առաջ մահացածի գերեզմանը թալանել են. գողացել են ծաղիկներն ու ծաղկեպսակները

Օրեր առաջ մահացած Աշոտ Մխիթարյանի հարազատները թաղման հաջորդ օրը նրա գերեզմանը հայտնաբերել են թալանված․ գողացել են 29 ծաղկեպսակներն ու մի քանի տասնյակ ծաղկեփնջերը: 

Հուղարկավորությունը եղել է Շենգավիթի «Կարմիր բլուր» կոչվող գերեզմանատանը: Ա. Մխիթարյանի քույրը՝ Դուստրիկ Մխիթարյանը, «Հետքին» ասել է, որ կրկնակի ցավ են ապրել, երբ այցելել են եղբոր գերեզմանին և տեսել այն թալանված: Տարածքում միայն մնացել էին ծաղիկների տերևներն ու դրանց կոտրված մասերը:

Դուստրիկ Մխիթարյանն ասաց՝ ամենայն հավանականությամբ, ծաղկեպսակներն ու ծաղիկները գողացել են դեկտեմբերի 9-ի գիշերը, քանի որ թաղումը եղել է դեկտեմբերի 8-ին: Իսկ թաղման հաջորդ օրը հողաթումբն ամբողջությամբ դատարկ էր: 

Պարզվում է՝ առաջին դեպքը չէ, երբ Երևանում հարազատները գերեզմանները հայտնաբերում են թալանված:
 
«Կարմիր բլուր» կոչվող գերեզմանատանն աշխատողները Ա. Մխիթարյանի հարազատներին պատմել են, որ նմանատիպ դեպքեր էլի են լսել: Նույնիսկ զինվորականների գերեզմանների ծաղիկներն են գողացել:

Դուստրիկ Մխիթարյանն ասաց, որ դիմել են ոստիկանություն՝ հույս ունենալով գտնել արարքը կատարողներին: Նշեց, որ նպատակը հետագայում նմանատիպ դեպքերը կանխելն է, քանի որ շիրիմներն այդ ձևով պղծելը դեմ է մեր արժեքներին:

Ոստիկանությունից մեզ հայտնեցին, որ գերեզմանատների գողությունների դեպքով առանձին վիճակագրություն չեն վարում, հետևաբար՝ առանձին տվյալներ դուրս հանելու համար ժամանակ է պետք:

«Հետքին» «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ից ասել են, որ Գերեզմանատները պարսպապատված չեն, ավտոմեքենաների համար մի քանի մուտք կա, որը անհնար է վերահսկելը, աշխատանքային ժամը մինչև 18:00-ն է, դրանից հետո գերեզմանատներում որևէ մեկը չի լինում, գերեզմանատներից կատարվող գողությունները հաճախակի են դարձել հատկապես նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, իսկ վերահսկելն անհնար է: Լուծումը տարածքի պարսպապատումն է, քաղաքապետարանում նախագիծ է պատրաստվում, որպեսզի Զեյթունի և Շենգավիթի «Կարմիր բլուր» գերեզմանատները պարսպապատվեն: Դրանից հետո մեքենաների համար կլինի 1-2 մուտք, որպեսզի չկարողանան գողանալ նաև գերեզմանաքարերը:
 
Պարզվում է՝ նաև նման դեպքեր են գրանցվում: 

Թե երբ պարսպապատման ծրագիրը իրականություն կդառնա, դժվար է ասել: Իսկ այս ընթացքում հարազատները կամ ստիպված պետք է գերեզմանատներում պահակություն անեն, որ գողության դեպքեր չգրանցվեն, կամ հուսան, որ գողերը կշրջանցեն իրենց հարազատի շիրիմը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր