Տեսանյութ.Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննեսը միացել է Բագրատ Սրբազանին          Որն է տարբերությունը 2018 թվականի և Բագրատ Սրբազանի առաջնորդած այսօրվա շարժման միջև       Մայիսի 8֊ին Շիրակը հանուն հայրենիքի շարժումը միանալու է Տավուշից սկիզբ առած երթին    

12 դեկ 2023 14:13

Առաջին անգամ Պուտինի վստահված անձանց ցանկում կներառվեն ռազմական թղթակիցներ

2024 թվականի նախագահական ընտրություններում Վլադիմիր Պուտինի վստահված անձանց կազմը 2018 թվականի ցուցակի համեմատ կթարմացվի գրեթե 40%-ով, հայտնում է РБК-ն՝ հղում անելով աղբյուրներին։


Նրանց խոսքով՝ առաջին անգամ ցուցակում կներառվեն ռազմական թղթակիցներ։ Նրանց թվում կլինի «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի թղթակից Ալեքսանդր Կոցը, քննարկվում են նաև Ալեքսանդր Սլադկովի և Սեմյոն Պեգովի (WarGonzo-ի հիմնադիր) թեկնածությունները։


Ըստ РБК-ի, վստահելի անձանց ցուցակը կհամալրեն «Հայրենիքի պաշտպաններ» պետական հիմնադրամի և Հայրենիքի զինվորների ընտանիքների կոմիտեի ներկայացուցիչները, ինչպես նաև կամավորական շարժման ներկայացուցիչներ:


Ավանդույթի համաձայն՝ վստահված անձանց թվում կլինեն մշակույթի գործիչներ, այդ թվում՝ կինոռեժիսոր Նիկիտա Միխալկովը, երաժիշտ, դերասան Միխայիլ Բոյարսկին, դերասան Սերգեյ Բեզրուկովը, Մարիինյան և Մեծ թատրոնների գլխավոր տնօրեն Վալերի Գերգիևը, Էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին, երգիչ Շամանը, «Նոր Ռուսաստան» պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Յուրի Բաշմետը։


2018 թվականի ընտրություններում Պուտինն ուներ 476 վստահված անձ։


Դեկտեմբերի 8-ին Պուտինը հայտարարել է 2024 թվականին նախագահի պաշտոնում առաջադրվելու իր որոշման մասին։ Եթե նա հաղթի, սա կլինի նրա հինգերորդ ժամկետը պետության ղեկավարի պաշտոնում։ 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր