Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի հարկադիր վայրէջքի պատճառը          Ջրասուզակները Փամբակ գետում հայտնաբերել են 13-ամյա աղջկա մարմինը       Ի՞նչ երաշխիքներ կան, որ Ադրբեջանը դրա միջոցով չի վերահսկելու հայկական ինտերնետ տրաֆիկը    

13 դեկ 2023 11:09

Արտակարգ դեպք Ադրբեջանում․ կան վիրավորներ

Ադրբեջանում՝ Զաքաթալայի շրջանում շնագայլը հարձակվել է մարդկանց վրա: Միջադեպը տեղի է ունեցել Մուխախ գյուղում։

Գյուղի բնակիչներից 5-ը՝ 2 դպրոցականներ և 3 չափահասներ, վնասվածքներ են ստացել: Տուժածներին անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվել:

Զաքատալայի կենտրոնական շրջանային հիվանդանոցում նրանց պատվաստել են կատաղության դեմ, ինչից հետո գյուղացիները տուն են վերադարձել:

Գյուղացիները սպանել են շնագայլին, գյուղի անասնաբույժը լաբորատոր նմուշ է վերցրել սատկած կենդանու մարմնից:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր