Երկքաղաքացի հանդիսացող ՀՀ քաղաքացիներին կտրամադրվի ՀՀ ազգային վարորդական վկայական          Մակրոնը ագրեսիվ կերպով շարունակում է Նապոլեոնի գործը և քողարկում իր իրական մտադրությունները       Ջրվեժի միջնակարգ դպրոցից 13-ամյա աշակերտը տեղափոխվել է հիվանդանոց, վիճակը ծայրահեղ ծանր է    

15 դեկ 2023 10:03

Ադրբեջանական լրատվամիջոցները մեծ շուքով լուսաբանում էին գործընթացը, իսկ հայկականը հնարավորություն չեն ունեցել անգամ գնալ սահման.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է . «Դեկտեմբերի 13-ին Ղազախ-Իջեւան սահմանին Հայաստանն ու Ադրբեջանը գերիների փոխանակում իրականացրին:


Ադրբեջանը վերադարձրեց 32 հայի, իսկ Հայաստանը՝ 2 ադրբեջանցու։


Գերիների վերադարձի գործընթացից հետո համացանցում եւ հանրության շրջանում բուռն քննարկվեց նաեւ այն, որ սահմանին գերիների փոխանակումն իրականացնելու գործընթացը լուսաբանում էին միայն ադրբեջանական լրատվամիջոցները, իսկ հայկական ԶԼՄ-ներն այնտեղ չէին:


Մինչ ադրբեջանական պետական լրատվամիջոցները մեծ շուքով լուսաբանում էին գործընթացը, հայկական լրատվամիջոցները հնարավորություն չեն ունեցել անգամ գնալ սահման՝ լուսաբանելու հանրության համար այդ խիստ կարեւոր ու սպասված իրադարձությունը:


Տհաճ իրավիճակ էր ստեղծվել նաեւ այն առումով, որ հայկական կողմը գերիների վերադարձի կոնկրետ տեղի եւ ժամի մասին տեղեկանում էր ադրբեջանական լրատվամիջոցներից:


«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ կառավարություն՝ պարզելու, թե ինչու հայկական ԶԼՄ-ների այցը սահման չէր կազմակերպվել։


«Նպատակահարմար է համարվել այդպես կազմակերպել, այս դեպքում կարեւորը գերիների վերադարձն է:


Այս դեպքում կարեւոր է համարվել, որպեսզի առաջնահերթ կերպով գերիների վերադարձը կազմակերպվի»,- ասաց Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը»:


Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր