ԱՄՆ դեսպանությունը տոնել է ԱՄՆ անկախության 250-ամյա հոբելյանը          Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Սահմանադրական դատարանը քննում է քաղաքական 7 ուժերի դիմումները    

15 դեկ 2023 14:32

Ամենաուժեղ բռնկումը՝ Արևի վրա.արեգակնային նման ակտիվությունը կարող է կանխագուշակել մագնիսական փոթորիկներ

Արևի վրա տեղի է ունեցել ամենաուժեղ բռնկումը վերջին վեց տարվա ընթացքում, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

«Ֆոբոս» օդերևութաբանական կենտրոնի տվյալներով՝ այն արձանագրվել է դեկտեմբերի 14-ին՝ Մոսկվայի ժամանակով մոտ 20։00-ին։ Դրա ինտենսիվությունը X2.8 էր:

Փորձագետները նշում են, որ վերջին անգամ նման բռնկում գրանցվել է 2017 թվականին։ Ընթացիկին նախորդել են ևս երկուսը` միջին մակարդակի` M5.8 և M2.3:

Կենտրոնի աշխատակիցների կարծիքով՝ արեգակնային նման ակտիվությունը կարող է կանխագուշակել մագնիսական փոթորիկներ։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր