Այս հրթիռի հաջող արձակման դեպքում կընդգրկվի ամբողջ ԱՄՆ-ի տարածքը,եթե ԱՄՆ-ը սխալ որոշում կայացնի Փհենյանի դեմ
![](https://168.am/wp-content/uploads/2023/03/1106525.jpg)
«Միացյալ Նահանգների և նրա արբանյակների չար, առճակատման հավակնություններն ինքնուրույն չեն անհետանա, և մենք երբեք չպետք է ձեռքներս ծալած նստենք և հետևենք, թե ինչպես են մեր թշնամիների անխոհեմ և անպատասխանատու ռազմական սպառնալիքները խախտում Կորեական թերակղզում խաղաղության և անվտանգության հիմքերը»,- ասել է նա:
«Մենք հստակ ազդանշան ենք ուղարկել թշնամական ուժերին, որոնք, չնայած մեր բազմիցս խիստ նախազգուշացումներին և դատապարտումներին, ընդլայնում են ռազմական առճակատման հիստերիան, որը շարունակվել է ողջ տարվա ընթացքում։ Զորավարժությունները հստակ ցույց տվեցին, թե ինչ անհապաղ գործողությունների ենք պատրաստ, ինչպիսին կլինի մեր ընտրությունը, եթե Վաշինգտոնը սխալ որոշում կայացնի մեր դեմ»,- հավելել է Կիմ Չեն Ընը։
Ճապոնիայի պաշտպանության նախարարության գնահատականներով՝ դեկտեմբերի 18-ին արձակված հրթիռի հեռահարությունը, նորմալ հետագծով թռչելու դեպքում, կարող է գերազանցել 15 հազար կմ-ը, որն ընդգրկում է ամբողջ ԱՄՆ-ի տարածքը։ ԱՄՆ-ն, Հարավային Կորեան, Ճապոնիան և մի շարք այլ երկրներ դատապարտել են ԿԺԴՀ-ի գործողությունները։