Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

21 դեկ 2023 12:50

Շվեդիայում թալանվել և վանդալիզմի է ենթարկվել հայկական եկեղեցին․ ենթադրվում է՝ համայնքը դիտավորյալ թիրախավորված է

Շվեդիայի Սյոդերտալյե քաղաքում թալանվել և վանդալիզմի է ենթարկվել հայկական եկեղեցին։ Այս մասին տեղեկացնում են շվեդական լրատվամիջոցները։
Սուրբ Մարիամ Հայ Առաքելական եկեղեցուց գողացել են թանկարժեք իրեր, որոնք ունեն և՛ ֆինանսական, և՛ հոգևոր արժեք։

Դեռ պարզ չէ, թե երբ է տեղի ունեցել հանցագործությունը։ Ենթադրվում է, որ գողերը պետք է որ մուտք գործած լինեն պատուհանից։ Հայտնի էլ չէ, թե քանի մարդ է մասնակցել գողությանը։
«Նման բան Սուրբ Ծնունդից առաջ չէինք սպասում, դրանք մեծ  նշանակություն ու արժեք ունեին եկեղեցու համար։  Մենք հիմա կանգնած ենք դատարկ սեղանատանը»,-ասել է եկեղեցու ներկայացուցիչ Ալեքսանդր Շառոյանը։
Ոստիկանությունը հետաքննություն է սկսել գողության փաստով։ Ժողովը և տուժածներն այժմ սպասում են լրացուցիչ տեղեկությունների, նրանք հույս ունեն հետաքննության ընթացքում կհայտնաբերվեն  գողացված իրերը, իսկ հանցագործները կձերբակալվեն։
Շառոյանը նշել է, որ կատարվածն անհանգստություն է առաջացնում։
«Բայց  ամեն ինչ անելու ենք, որ մեր անդամներն իրենց ապահով զգան»,- ասում է Ալեքսանդր Շառոյանը։
Նշենք, որ Շվեդիայի հայ համայնքի ներկայացուցիչ Լուսինեն X-ի իր միկրոբլոգում գրել է, որ ավելի վաղ Շվեդիայում հայկական գերեզմանների վրա հարձակումների շարք է եղել, նաև անձամբ իր և արդեն եկեղեցու վրա։


«Սա պատահականությունների շղթա չէ։ Սա դիտավորյալ թիրախավորում և ահաբեկում է»,-գրել է նա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր