Սկանդալային նախագծի շուրջ նոր կրքեր են բորբոքվում, ԳՇ դեմ է․ «Հրապարակ»          Մատվիենկոն կայցելի Ծիծեռնակաբերդ և «Մայր. Հայաստան» հուշահամալիր․ «Ժողովուրդ»       Ալեն Սիմոնյանը բյուջեի հաշվին կոսմետիկա և երիտասարդացնող քսուքներ է ձեռք բերել․ «Ժողովուրդ»    

23 դեկ 2023 09:29

Տեսանյութ.Բելգիայում ուժեղ քամուց 20 մետրանոց տոնածառը տապալվել է, կա զոհ և վիրավոր

Բելգիայի Ուդենարդ քաղաքում 20 մետրանոց ծառն ընկել է Սուրբ Ծննդյան տոնավաճառի ժամանակ, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս երկուսը վիրավորվել, հայտնում են HLN և VRT հեռուստաընկերությունները։

20 մետր բարձրությամբ և մոտ 5 տոննա կշռող ծառը տեղադրված  է եղել Օդենարդում տոնավաճառի տարածքում, երբ ուժեղ քամի է բարձրացել` ծառն ընկել է երեք մարդու վրա։ 63-ամյա կինը կյանքին վտանգ սպառնացող վիճակում տեղափոխվել է հիվանդանոց և ստացած վնասվածքներից մահացել։ Եվս երկու կանայք, որոնց վրա ընկել է ծառը, թեթեւ վնասվածքներ են ստացել։

Օդենարդեի քաղաքապետ Մարնիկ դե Մեուլեմեսթերը հայտնել է, որ 20 մետրանոց ծառը տապալվել է ուժեղ քամու պատճառով: «Ծառը ամուր էր, բայց անսպասելիորեն տեղաց հորդառատ անձրև և սկսվեց ուժգին քամի: Արդյունքում ծառը ընկել է Սուրբ Ծննդյան տոնավաճառի մոտ, որտեղ ներկա են եղել բազմաթիվ մարդիկ»,- ասել է քաղաքի քաղաքապետը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր