Կաթողիկոսն այցելել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ և տեսակցել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին          Արտակարգ դեպք, հրդեհ է բռնկվել Գյումրիում հայտնի «Ֆուդ Թայմ» սննդի կետում       Երևան-Մեղրի ավտոճանապարհին «Jeep Compass»-ը հայտնվել է ձորում, կան հոսպիտալացվածներ    

23 դեկ 2023 15:59

Սոչի թռչող 18 ինքնաթիռներ փոխել են ուղղությունը և վայրէջք կատարել այլ վայրում

Սոչի թռչող 18 մարդատար ինքնաթիռներ փոխել են ուղղությունը և վայրէջք կատարել այլ վայրում։ Ինչպես տեղեկացնում է  «Lenta.ru»-ն, այդ մասին հայտնել է ՌԴ Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը։

Վատ եղանակային պայմանների պատճառով, մասնավորապես՝ ուժեղ քամու և հորդառատ տեղումների պատճառով, ինքնաթիռները չեն կարողացել վայրէջք կատարել առողջարանային հայտնի քաղաքում և վայրէջք են կատարել մոտակա քաղաքների օդանավակայաններում:

Գերատեսչությունն ընդգծել է նաև, որ Սոչիի օդանավակայանում գործում է օպերատիվ շտաբ։ «Ուժեղացվել է օդանավակայանի սպասարկման և կոնտակտային կենտրոնի հերթափոխը, աշխատանքի համար պատրաստվել են բոլոր անհրաժեշտ սարքավորումները», - տեղեկացրել  ՌԴ Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր