Առեղծվածային դեպք՝ Երևանում. հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել են 17-ամյա աշակերտի դին          «Մեկ մարդու հույսին» մնալու մարտավարությամբ և «հրաշքներ» սպասումով՝թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ       Բաքուն փորձում է խորամանկել.Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները    

25 դեկ 2023 21:37

Ինչպիսին պետք է լինի զույգերի տարիքային տարբերությունը

Ի՞նչ տարիքային տարբերություն են գերադասում տղամարդիկ և կանայք

Կանայք, որպես օրենք, փնտրում են նույն տարիքի կամ մի քանի տարի մեծ զուգընկեր: Իսկ տղամարդիկ, անկախ նրանից, թե քանի տարեկան են իրենք, փորձում են հարաբերություններ կառուցել 20 տարեկանին մոտ կանանց հետ:
Կանանց մոտ տարիքային տարբերության գերադասությունը չի փոխվում կյանքի ընթացքում, իսկ որքան մեծ է դառնում տղամարդը, այնքան ավելի մեծ տարիքային տարբերությամբ զուգընկերուհու հետ է նա պատրաստ ապրել:
 
Տարիքային մեծ տարբերությունը կարո՞ղ է վնասել հարաբերություններին

ԱՄՆ-ում կատարված հետազոտություններից մեկը ցույց է տվել, որ 5 տարուց փոքր տարիքային տարբերությամբ զույգերը 18%-ով ավելի հազվադեպ են բաժանվում, քան մնացածը: Սակայն տարիքի և բաժանումների միջև ուղիղ կապ՝ գիտնականները այդպես էլ չեն կարողացել ապացուցել: Հնարավոր է, բանը այդքան զույգերի տարիքային տարբերության մեջ չէ, որքան անձնական որակների, որ բնորոշ են մարդկանց, որոնք գերադասում են տարիքային առումով ոչ հավասար ամուսնություններ:
 
Տղամարդկանց համար տարիքայի մեծ տարբերությունն ավելի շահեկան է, քան կանանց

Շվեդ հետազոտողները պարզել են, տղամարդիկ, որոնց կանայք զգալիորեն երիտասարդ են՝ միջինում ավելի երկար են ապրում: 
Մեծ Բրիտանիայի գիտնականները գտել են, որ ամուսնությունները 30-ն անց կանանց և նրանցից 10 տարի փոքր տղամարդկանց միջև՝ բոլորից ավելի հաճախ են ենթարկվում բաժանությունների:
 
Տարիքային ո՞ր տարբերությունն է իդեալական

Հարցին, թե որքան պետք է լինի ամուսինների տարիքային տարբերությունը, ունիվերսալ պատասխան գոյություն չունի: Ավելի լավ է ուշադրություն չդարձնել նախապաշարմունքներին և գործել այնպես, ինչպես դուք եք ցանկանում: Անձնական երջանկությունը չի որոշվում նրանով, թե քանի տարեկան եք դուք և քանի տարեկան է Ձեր զուգընկերը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր