Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

25 դեկ 2023 11:10

Պետք է միջոցներ մշակել «Իրանին զսպելու համար».Իրանը խորապես վնասակար ազդեցություն ունի աշխարհում, նաև՝ տարածաշրջանում

Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ Իրանը խորապես վնասակար ազդեցություն ունի ոչ միայն տարածաշրջանում, այլև աշխարհում: Այսպիսի հայտարարություն է արել Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Դեյվիդ Քեմերոնը, հայտնել է telegraph.co.uk-ը։ 


«Իրանը խորապես վնասակար ազդեցություն ունի տարածաշրջանում և աշխարհում, դրանում կասկած չկա»,- ասել է բրիտանացի դիվանագետը։


Նա նշել է, որ այնպիսի խմբավորումների, ինչպիսիք են հութիները և «Հեզբոլլահ»-ը, Իրաքում Իրանի կողմից աջակցվող աշխարհազորայինները, որոնք հարձակվել են բրիտանական և ամերիկյան բազաների վրա, ինչպես նաև պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ խմբավորումը, աջակցվում են Իրանի կողմից: Այդ կապակցությամբ Լոնդոնը դաշնակիցներին կոչ է արել միջոցներ մշակել «Իրանին զսպելու համար»:


Քեմերոնի խոսքով՝ աշխարհում վտանգի ու անապահովության աստիճանը նախորդ տարիների համեմատ չափազանց բարձր մակարդակի վրա է։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր