Սպասվում է ձյուն, մառախուղ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին          Խոշոր հարկատուների վճարած հարկերի մոտ կեսն ապահովում է 50 ընկերություն. «Փաստ»       Ո՞ւմ կտրամադրվի լրավճար. առաջարկվում է տարանջատում սահմանել ուսուցիչ չհամարվող մանկավարժական և վարչական աշխատողների միջև. «Փաստ»    

25 դեկ 2023 12:10

Պուտինը չի կարող բավարարվել Ուկրաինայի մի կտորով, նա կարող է հաղթել Ուկրաինայի պատերազմում, եթե...

Պուտինը չի կարող բավարարվել Ուկրաինայի մի կտորով, նա կարող է հաղթել Ուկրաինայի պատերազմում, եթե...ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելը կարծում է, որ Ուկրաինայում վտանգված է Եվրամիության գոյությունը։ «Եթե չմոբիլիզացնենք մեր բոլոր կարողությունները, դա թույլ կտա Պուտինին հաղթել Ուկրաինայի պատերազմում,- ասել է նա The Guardian-ին տված հարցազրույցում։
 
Բորելը խոստովանել է, որ վախենում է պարտությունից, քանի դեռ իրավիճակի արագ փոփոխություն չի եղել: Նա ասել է՝ ոչ մի նշան չի տեսնում, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է դադարեցնել կամ նույնիսկ համաձայնվել համաձայնագրի, որը թույլ կտա Ռուսաստանին պահպանել Արևելյան Ուկրաինան: «Պուտինը չի կարող բավարարվել Ուկրաինայի մի կտորով: Նա որոշել է շարունակել պատերազմը մինչև վերջնական հաղթանակ։ Այնպես որ, մենք պետք է պատրաստվենք երկար ժամանակով  և բարձր ինտենսիվությամբ հակամարտության»,- ասել է Բորելը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր