Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          65+ տարիքային սահմանափակումը վերացվեց, մեր հազարավոր քաղաքացիներ կկարողանան շարունակել իրենց աշխատանքը       Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին    

25 դեկ 2023 13:50

ԱՄՆ-ն ու Ֆրանսիան ԼՂ հարցում մատը մատին չտվեցին. եռակողմ համաձայնության,կարելի էր հասնել նաև առանց ռազմական գործողությունների

Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունները, որ ի վերջո հանգեցին ստեղծված իրավիճակին, այդպես էլ պետք է զարգանային։ ԼՂ հարցով պետք է պայմանավորվեին միայն երեք երկրներ՝ Ադրբեջանը, Հայաստանը և Ռուսաստանը։ Այդ մասին հարցազրույցում ասել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը․ 


«Երբեք առանձնապես չեմ հավատացել Ղարաբաղի հարցով Մինսկի խմբին, որտեղ, բացի մեզանից, համանախագահներ էին նաև ԱՄՆ-ն ու Ֆրանսիան։ Նրանք մատը մատին չտվեցին։ Արդյունքում ամեն ինչ հանգեց եռակողմ համաձայնության, թեև դրան կարելի էր հասնել նաև առանց ռազմական գործողությունների»,- նշել է Կալաշնիկովը։ 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր