ՆԱՏՕ-ն ողջ կոալիցիայով պատերազմի է պատրաստվում. Ռուսաստանը կարող է հակամարտություն հրահրել հարևան երկրներում          Արտակարգ դեպք՝ Երևանում. 16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել, բայց ողջ է մնացել       Ռեստորանում ընթրելիս տղամարդը պայուսակից հանել է ատրճանակը, պատահական կրակոց է արձակվել․ կա զոհ    

25 դեկ 2023 15:57

Եթե ԱՄՆ-ն չավելացնի օգնությունը, Ուկրաինան «խելահեղ» կորուստներ կկրի ինչպես զինուժի, այնպես էլ բնակչության շրջանում

Ուկրաինայում տագնապի զգացողությունը խորանում է զենքի մատակարարումների նվազման հետ կապված, գրել է Independent-ը։


«Ուկրաինացի զինվորականներն անհանգստանում են, որ ռուսական ԶՈւ-ն կարող է ճեղքել իրենց պաշտպանական գիծը եւ ապահովել Ռուսաստանի հաղթանակը մի քանի օրվա ընթացքում, եթե ԱՄՆ-ն չպարտավորվի ավելացնել օգնությունը, ընդ որում՝ ինտենսիվ մարտերը դեռ շարունակվում են։


«Իրավիճակը շատ ծանր է, շատ ծանր, բայց տղաները դիմանում են»,- The Independent-ի հարցազրույցում նշել է Ավդեեւկայի ռազմական վարչության ղեկավար Վիտալի Բարաբաշը։


Նախագահ Վլադիմիր Զելենսկին վերջին օրերին շարունակում է լավատեսական տոնը՝ դաշնակիցներին ավելի մեծ աջակցության կոչ անելով, չընդունելով ենթադրություններն այն մասին, որ Ուկրաինան ուր որ է կսկսի տանուլ տալ պատերազմը։


Բայց քանի որ ԱՄՆ Կոնգրեսը չկարողացավ համաձայնեցնել անգամ Ուկրաինայի օգնության նվազագույն փաթեթը, ուկրաինացի հրամանատարները մռայլ նախազգուշացումներ են անում երկրին սպասվող ապագայի մասին։


Եթե ԱՄՆ օգնությունը դադարի, ասել է Բարաբաշը, դա կհանգեցնի հսկայական կորուստների ինչպես զորակազմի, այնպես էլ քաղաքացիական բնակչության շրջանում։ «Պաշտպանության գիծը կարող է փոխվել, եւ դա կհանգեցնի խելահեղ կորուստների, ինչպես եղավ պատերազմի սկզբում»,- նշել է նա։


Նրա խոսքով՝ մարտերն Ավդեեւկայում շատ «թեժ» են, Ուկրաինային շտապ անհրաժեշտ են զինամթերքներ, եթե նա ցանկանում է պահել քաղաքը, էլ չասելով ընդհանրապես հաղթանակի մասին։ «Հակառակորդը հարձակվում է մոտ 16 ուղղություններից Ավդեեւկայի պաշտպանության գծի երկայնքով։ Նրանց գրոհների համար ամենակարեւորը Ավդեեւկայի կոքսի-քիմիկատների գործարանն ու Ստեպյան ուղղություններն են։ Ինչպես նաեւ Պերվոմայսկ, Օպիտնոյե, Վոդյանոյե գյուղերի ուղղությունը, որտեղ ցանկանում են բարձրացնել իրենց դրոշը»։


Ռուսական զորքերը, ինչպես երեւում է, ավելի լավ են պատրաստված երկրորդ ձմռանը՝ ուկրաինականի համեմատ։


Բարաբաշի խոսքով՝ ամենամեծ խնդիրը զինամթերքների պակասն է։ «Ամենագլխավորը, ինչ մեզ պետք է՝ Ռուսաստանի Դաշնության բանակը կանգնեցնելու համար, որքան հնարավոր է շատ զինամթերքներն են՝ 155 միլիմետր տրամաչափի, ավելի շատ HIMARS-ներ»,- նշել է նա։


47-րդ առանձին մեքենայացված բրիգադի ներկայացուցիչ Դմիտրի Լազուտկինն ասում է, որ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ արեւմտյան զենքի մատակարարումներն են թույլ տալիս Ուկրաինայի զինված ուժերին դիմակայել շատ ավելի խոշոր հարեւանի գրոհին։


Ուկրաինացի բարձրաստիճան սպայի խոսքով՝ Ռուսաստանին հաջողվել է խափանել Կիեւի արդյունաբերությունը՝ անհնար դարձնելով նրան անհրաժեշտ նյութերի արտադրությունը երկրի ներսում։ «Այս պատերազմը հյուծման պատերազմ է, եւ մենք ստիպված ենք ինչ-որ ժամանակ պահել պաշտպանությունը՝ հաղթելու համար։ Մենք իսկապես կախված ենք միջազգային աջակցությունից ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, ԵՄ-ի եւ Հարավային Կորեայի կողմից»,- ասել է նա»։ 




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր