Տասնյակ կամ 100 միլիոնավոր դոլարները, որը Կրեմլը հատկացրել է հեղաշրջման միջոցով Հայաստանը իր ազդեցության տակ վերադարձնելու համար՝ սկսել են արդեն բաժանել իրենց խամաճիկներին          Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով       Ամեն ինչ նոր է սկսվում...Ոսկեպարի եկեղեցին և գերեզմանատունն այլևս հասանելի չեն տեղի բնակիչներին    

26 դեկ 2023 10:17

«Արևմտյան Ադրբեջան» կեղծ եզրույթի շուրջ կրկին փորձ է արվել ներկայացնել ՀՀ քարտեզը՝ քաղաքների ու գյուղերի հնարած անուններով

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է.

««Արևմտյան Ադրբեջան» կեղծ եզրույթի շուրջ վերջերս շատ են ակտիվացել ադրբեջանական տարաբնույթ միջոցառումները և հանրային ու միջազգային ամենատարբեր հարթակներում հայ մշակույթի բռնյուրացման ձգտումները։

Այսպես, 2023 թվականի դեկտեմբերի 15-ից Ադրբեջանի «Արվեստի ազգային թանգարան»-ում բացվել է «Արևմտյան Ադրբեջանը մշակութային հիշողության մեջ» ցուցահանդեսը։

«Արևմտյան Ադրբեջան» հնարած եզրույթի տակ Ադրբեջանը փորձում է ներկայացնել Երևանի պատմությունը՝ դեկորատիվ արվեստի, լուսանկարների, պատմական փաստաթղթերի կեղծման և ադրբեջանական նորաստեղծ ինքնության ստեղծման լույսի ներքո։ Ցուցադրության հիմքում Երևանի պարսից խաների պալատի, Երևանի բերդից ծագող առարկաների և բազմաթիվ հուշարձանների լուսանկարներն են, որոնք ներկայացվում են որպես «Արևմտյան Ադրբեջան»-ի մշակույթ։

Այդպիսի միջոցառումներից մեկը 2023 թվականի նոյեմբերի 23-24-ը Նախիջևանում տեղի ունեցած «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» փառատոնն էր, որին նախորդել էր «Ճանապարհ, որը տանում է դեպի Արևմտյան Ադրբեջան» խորագրով համաժողովը: Կազմակերպիչներն էին Նախիջևանում Բաքվի լիազոր ներկայացուցչությունը, Ադրբեջանի կրթության և գիտության նախարարությունը, Նախիջևանի պետական համալսարանը և այլն։ Փառատոնի պաստառը կրկնում է Հայաստանի Հանրապետության քաղաքական քարտեզը, իսկ փառատոնի շրջանակներում ներկայացված տարբեր լուսանկարներով ու դեկորատիվ արվեստի առարկաներով կրկին փորձ է արվել ներկայացնել ՀՀ քարտեզը՝ քաղաքների ու գյուղերի հնարած անուններով։

Փառատոնի շրջանակներում հայկական ու տարածաշրջանային մշակութային շատ դրսևորումներ ներկայացվել են ադրբեջանականի ներքո, այդ թվում՝ բանահյուսության օրինակներ, գրքերի ցուցահանդես, խոհարարական և նյութական մշակույթի նմուշներով ստենդներ, համերգային ծրագիր, ֆիլմեր, գրականության նմուշներ, գիտական ​​հետազոտություններ, հոդվածների ժողովածու, նկարներ՝ նվիրված «Արևմտյան Ադրբեջան»-ին։ Փառատոնի շրջանակներում ներկայացվել է նաև խոհանոցային ամենատարբեր ուտեստներ՝ «իրևանյան խոհանոց» անվան տակ:

«Միջոցառման» քարոզչական ուղեկցության շրջանակներում Ադրբեջանի պետական քարոզչամեքենան խոսում է նույնիսկ Հայաստանի (իրենց «եզրաբանությամբ»՝ իբր «Արևմտյան Ադրբեջանի») արհեստածին «Ադրբեջանի գիրկ վերադարձնելու» և այլ նմանօրինակ եզրույթների մասին:

Մեր արձագանքը

Ադրբեջանի կողմից հայերի հայրենազրկման, իրենց պատմական հայրենիքում ցեղասպանելու և բռնի տեղահանության քաղաքականությանը զուգահեռ Ադրբեջանը շարունակում է տարածքային, պատմական և մշակութային հավակնությունների քաղաքականությունը ՀՀ սուվերեն տարածքի, հայ ժողովրդի պատմական հայրենիքի և մշակութային ժառանգության նկատմամաբ։ Սրանք անընդունելի գործողությունների ամբողջություն են, որոնց նպատակը հայկական հետքի բնաջնջումն է։ «Արևմտյան Ադրբեջան» նորաստեղծ եզրույթի մասին առավել մանրամասն կարող եք կարդալ Ռուբեն Գալիչյանի հոդվածում»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր