ԱՄՆ-ն Իրանին հասցված հարվածների վրա ծախսել է մոտ 100 միլիարդ դոլար          «Գազել»-ից մեղվափեթակի կափարիչը ընկել է ճանապարհին, բախվել են «Kia» և «Opel», վիրավnր կա       Կենդանակերպի այս նշանների համար մայիսի սկիզբը շատ հաջողակ կլինի, ճակատագիրը նրանց կանաչ լույս կտա    

26 դեկ 2023 10:30

Իսրայելը Սիրիայում սպանել է Իրանի բարձրաստիճան ռազմական խորհրդականի. Ռաիսին խոստացել է վրեժ լուծել

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) բարձրաստիճան ռազմական խորհրդականը սպանվել է երկուշաբթի Դամասկոսի արվարձանում իսրայելական ռեժիմի ավիահարվածի ժամանակ, գրում է mehrnews.com:

Նշվում է, որ Սեյեդ Ռազի Մուսավին եղել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ալ-Քուդս հատուկ ստորաբաժանումների հրամանատարն էր, որը սպանվել էր 2020-ին Իրաքում ԱՄՆ-ի ավիահարվածի հետևանքով:

Հայտարարության մեջ ԻՀՊԿ-ն հաստատել է Մուսավիի սպանությունը՝ ասելով, որ նա բրիգադային գեներալ էր և «նահատակ գեներալ Հաջ Քասեմ Սոլեյմանիի մտերիմներից էր և պատասխանատու էր Սիրիայում Դիմադրության ճակատի նյութատեխնիկական ապահովման համար»:

ԻՀՊԿ-ն երդվել է վրեժ լուծել Իսրայելից՝ գեներալի նահատակության համար:

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հայտարարել է, որ Իսրայելի ռեժիմն անպայման կվճարի Սիրիայում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ավագ ռազմական խորհրդականի սպանության իր հանցավոր արարքի գինը: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր