Հանրահավաք Հանրապետության հրապարակում. ՈՒՂԻՂ          Տեսանյութ.Ոստիկանական մեծ ուժեր են բերվել Հանրապետության հրապարակ       Երևանի խնդրանքով ռուս սահմանապահները կմնան հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին    

26 դեկ 2023 12:49

Շահրամանյանը կանգնած է ծանր երկընտրանքի առջև.Իշխանությունը ճնշում է գործադրում Շահրամանյանի վրա՝ պահանջելով չչեղարկել հրամանագիրը

Հայաստանի իշխանությունները սարսափելի բարոյահոգեբանական ճնշում են գործադրում Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի վրա՝ պահանջելով չչեղարկել Արցախի Հանրապետության լուծարման հրամանագիրը կամ հանդես չգալ նմանաբովանդակ որևիցե հայտարարությամբ։ Այս մասին հայտնում են 24News-ի աղբյուրները։

Ըստ մեր ունեցած տեղեկությունների, Շահրամանյանին ուղիղ տեքստով ասվում է, որ եթե Արցախի Հանրապետության պետական ինստիտուտները հունվարի մեկից պահպանվեն, ապա դա հնարավորություն է տալու Ադրբեջանին սկսել նոր ռազմական գործողություններ, իսկ դրա ամբողջ պատասխանատվությունը դրվելու է հենց Արցախի՝ Հայաստանում գտնվող իշխանությունների ու, մասնավորապես, Շահրամանյանի վրա։

Ըստ էության, Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը կանգնած է ծանր երկընտրանքի առջև՝ հայտարարել պահպանել Արցախի պետական ինստիտուտներն ու դրանով սերունդների համար թողնել Արցախի վերադարձի համար իրավունք ու պայքարի հարթակ, բայց դրա հետ մեկտեղ վերցնել հետագա ամբողջ գործողությունների պատասխանատվությունը, իշխանության հալածանքների ենթարկվել, ինչպես նաև մեղադրվել Ադրբեջանի հետ հետագա հնարավոր ռազմական գործողությունների «հրձիգ» հանդիսանալու մեջ, թե լուծարել դրանք ու մնալ պատմության մեջ իբրև հայրենիքի «գերեզմանափոր»։

Այս ճնշմանը գումարվում է նաև Բաքվի բանտերում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ճակատագրի հարցը, Արայիկ Հարությունյանը, Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, Լևոն Մնացականյանը, Ռուբեն Վարդանյանը, Դավիթ Բաբայանն ու Դավիթ Մանուկյանը այնտեղ պատանդ են, ու Շահրամանյանին անընդհատ ասում են, թե իր ընկերների ապագան նույնպես կախված է իր որոշումից։

Ըստ մեր տեղեկությունների, Արցախի նախագահը, այնուամենայնիվ, հակված է վերցնել իր վրա այդ պատասխանատվությունն ու պահել Արցախի պետական ինստիտուտները՝ հետագա պայքարի հարթակը պահելով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր