Տեսանյութ.Որևէ ձև ձեզ հուսախաբ անելու կամ լքելու ճանապարհ չենք մտնելու          Կարմիրբերետավորների կողմից անհամաչափ ուժի կիրառման հետևանքով Ակցիայի մասնակիցը ստացել է ոտքի կոտրվածք       Տեսանյութ.Վրաստանի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել պատգամավորների միջև    

29 դեկ 2023 12:30

Ադրբեջանին 8 գյուղի վերադարձի հարցին պարզաբանում է տալիս Գնել Սանոսյանը

Մեզ հետ հանդիպումների ընթացքում միջազգային կառույցների մի շարք գործընկերներ, այդ թվում հատկապես ՀՀ-քում տարբեր բանկային դոնոր գործընկեր կազմակերպություններ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի նկատմամբ: Այս մասին այսօր մամուլի ասուլիսում նշեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
«Նրանք մեզ հետ քննարկումներում փորձում են նախանշել, որ իրենք եւս հետաքրքրված են եւ եթե այդ ծրագրի որոշ հատվածներում շինարարություն կամ այլ գործընթաց իրականացնելու կարիք կա, ապա իրենք ուրախ կլինեն ներգրավվել այդ գործընթացներում: Այնպես որ ազդակները բավական դրական են»,-ասաց Սանոսյանը:
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից հնչող հայտարարություններին, 8 գյուղերի վերադարձի վերաբերյալ, ՏԿԵ նախարարն ասաց. «Այս մասին բազմաթիվ անգամ խոսել ենք: Կան որոշ տարածքներ, որոնք Ադրբեջանն է նախանշում, եւ կան տարածքներ, որ Հայաստանն է դրանց մասին խոսում: Հիմա գործընթացը կարող է կազմակերպվել հետեւյալ կերպ, որ այդ տարածքները նախանշվեն, դրանց իրավաբանական հիմքերը պետք է հանել, այնուհետեւ տեղի ունենա երկու գործընթաց՝ մեկը փոխանակումն է, մյուսը ֆիզիկապես թողնել, զուտ տարածական որոշակի կարգավորումներ ունենալ: Կարգավորում նկատի ունեմ այն, որ այդ տարածքները որոշակի կամերես ունեն եւ դելիմիտացիա, դեմարկացիա կոչվող երեւույթը կարող է այս հարցի պատասխանը տալ: Իմ պատկերացմամբ, այս հարցին կարելի է պատասխանել հենց այդ աշխատանքային խմբի շրջանակներում, երբ սահմանների դեմարկացիա, դելիմիտացիա տեղի ունենա»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր