Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

30 դեկ 2023 11:00

Ադրբեջանի և Արևմուտքի միջև հարաբերությունները վատթարանում են

Ադրբեջանի և Արևմուտքի միջև հարաբերությունները վատթարանում են։ Չնայած սկզբում ԱՄՆ-ի հետ էր լարվածություն առաջացել, Ֆրանսիայի հետ հարաբերությունները վերջին շաբաթվա ընթացքում ավելի են վատթարացել, հաղորդում է Meydan TV-ն։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ավելի վաղ հայտարարել էր, որ Բաքվի արտաքին քաղաքականության հայեցակարգն ուղղված չէ Եվրամիությանը և գտնվում է նույն քաղաքական-տնտեսական աշխարհաքաղաքական մակարդակի վրա, ինչ Կենտրոնական Ասիան։
 
Այս տեսակետից Ադրբեջանի աշխարհաքաղաքական ուղղությունը որոշակի հարցեր է առաջացնում։ Լրատվամիջոցի հետ զրույցում Քաղաքական կառավարման ինստիտուտի ղեկավար Ազեր Գասիմլին ասել է, որ եթե ուշադրություն դարձվի Ալիևի վերջին երեք տարվա այցերին, ապա պարզ կդառնա, որ ցուցակում արևմտյան երկրներ չկան։
 
«Պարզապես Ալիևը մասնակցել է Փաշինյանի հետ բրյուսելյան ձևաչափով հանդիպումներին։ Ուստի այդ գործուղումները չեն կարող համարվել գործնական։ Վերջին այցելությունները եղել են Սերբիա և Հունգարիա, որոնք հայտնի են Ռուսաստանի հետ իրենց մտերմությամբ, և որոնց կառավարությունները հակված են ավտորիտար լինելու: Սերբիայում վերջին խորհրդարանական ընտրություններում ենթադրյալ կեղծիքների դեմ բողոքի ցույցերը դեռ շարունակվում են»,- ասել է  Գասիմլին։
 
Նա կարծում է, որ 44-օրյա պատերազմի նախօրեին սրվել էր Ադրբեջանի՝ դեպի Եվրասիական միություն շարժվելու միտումը։ «Պատճառն այն է, որ կառավարությունն ի վիճակի չէ հավասարակշռող քաղաքականություն վարել, իսկ ձգումը դեպի Ռուսաստան ակնհայտ է։ Սրա հետ են կապված վերջին կալանավորումները։ Ներկայում Ֆրանսիայի հետ վերջին հարաբերությունները պետք է դիտարկել այս համատեքստում, իսկ ընտրություններից հետո դրանք շարունակվելու են մինչև կրիտիկական կետի»,- հավելել է Ազեր Գասիմլին։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր