Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          ԱՄՆ-ի կողմից Իսրայելի վրա ազդելու անկարողությունը կարող է խափանել հուշագիրը       «Արևմտյան Ադրբեջան վերադարձի» հարցերով զբաղվող ոմն Ազիզ Ալաքբարով, որն իր ազգանունը դարձել է Ալաքբարլի, հոխորտանքով «պահանջում էր» ՀՀ-ից ապահովել «վերադարձը»    

03 հուն 2024 14:14

Եվ ում է Սիրուշոն այդքանից հետո մեղադրում…?.Ստյոպա Սաֆարյան

Ստյոպա Սաֆարյանը գրում է.


Ճիշտն ասած չէի արձագանքի, եթե չլինեին Սիրուշոյի վերջին շրջանի սթորիները, ռիլզերը, որոնք ֆեյսբուքյան, ինսթագրամյան կամ յութուբյան ալգորիթմերը ցուցադրել են… Ու այդ սթորիներից կամ ռիլզերից հաստատ չես զգա, որ նա այնպիսի հոգեկան տառապանքներ կամ կտտանքներ է կրել Արցախի համար, ինչպես իր հոգեվիճակն է նկարագրել այս ամփոփիչ գրառման մեջ…


 
Դեռ չասած, որ վերջին աղետի’ ամենասարսափելիի մասին գրառում կատարելիս կամ դրանից առաջ պետք է հիշեր, թե ինչպես իր սկեսրարը ամուսնու հետ օգոստոս-սեպտեմբերին թևերը քշտեցին Արցախը փրկելու համար ու այնտեղ իշխանափոխություն արեցին, որին հաջորեց Ալիևի հարձակումը’ ամենատարսափելին և իրենց նշանակած անձը ստորագրեց Արցախի ինքնալուծարման «հրամանագիրը»…


Եվ ում է նա այդքանից հետո մեղադրում?


Խնդրում եմ անձնական վիրավորանք չգրել…

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր