Հունիսի 18-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Սա ձեզ համար Կալուգայի Նիժնի Տապռի գեղը չի, հիմա ես քեզ իմ ձևով կմիջամտեմ, ստահակ. Ավելի ճիշտ՝ ձեզ       Հայ ժողովրդի սրբությունների համար պայքարելու եմ իմ ողջ ուժով, ուր էլ լինեմ, թույլ չեմ տալու, որ որևէ մեկը հոշոտի մեր սրբությունները    

03 հուն 2024 14:45

Ի՞նչ էր անում ՀԱՊԿ հայկական զորախումբը Ղազախստանում 2022-ի անկարգությունների ժամանակ․ նախագահը փակագծեր է բացել

ՀԱՊԿ զորախումբն իսկապես խաղաղապահ է եղել ու զսպիչ գործոն է եղել այդ ողբերգական օրերին կատարվող վաքխանալիայում։ «Egemen Qazaqstan» թերթին ասել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը՝ խոսելով 2022 թվականի հունվարին տեղ ունեցած իրադարձությունների, անկարգությունների ժամանակ ՀԱՊԿ խաղաղապահ առաքելության մասին։


Նա նշել է, որ դիմելու պահին կազմակերպության նախագահողը Հայաստանն է եղել։ «ՀԱՊԿ զորակազմն իսկապես խաղաղապահ էր և զսպող գործոնի դեր խաղաց այդ ողբերգական օրերին»,- ասել է նա։ 


Նրա խոսքով՝ այդ օրերին հայկական զորախումբը հսկում էր «Ակսայ» քաղաքային ջրանցքը և հացի կոմբինատը։


Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նաև ասել է, որ կազմակերպության անդամ երկրների հետ պայմանավորվածության համաձայն՝ զորախումբը լքել է երկիրը առանց որևէ նախապայմանի, ժամանակից շուտ։ «ՀԱՊԿ խաղաղապահ զորախումբը չի մասնակցել հակաահաբեկչական գործողությանը և որևէ կրակոց չի արձակել»,- հավելել է երկրի նախագահը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր