Բնական քսուքի բաղադրատոմս՝ կնճիռներից հեշտությամբ ազատվելու համար

Տնային քսուք կնճիռների դեմ
Բաղադրիչները՝
1 ճ. գ. կոկոսի յուղ
1 ճ. գ. նուշի կամ ձիթապտղի յուղ
1 ձվի դեղնուց
1 թ. գ. կալենդուլայի սպիրտային թուրմ
Պատրաստումը՝
1. Կոկոսի յուղը հալեցրու ջրային գոլորշու վրա:
2. Կոկոսի յուղին ավելացու ձվի դեղնուցը և լավ խառնիր: Ավելացրու նուշի յուղը և կալենդուլայի թուրմը: Նորից խառնիր:
Խառնուրդը լցրու ապակե տարայի մեջ և 24 ժամով սառնարան դիր: Երբ միջոցը պատրաստ լինի, կարող ես քսուքն օգտագործել ըստ նշանակության: Այն պետք է քսել դեմքի մաքուր մաշկին և թողնել 30 րոպե: Քսուքի մնացորդները պետք է մաքրել բամբակե սկավառակներով և եռացած ջրով: