Հաջորդ շաբաթ խորհրդարանում բուռն է լինելու․ «Ժողովուրդ»          Ովքեր են գործ տվել Գառնիկ Դանիելյանի վրա. «Հրապարակ»       Միջազգային ատյաններում հայցերից հրաժարվելու դեպքում, դատի ենք տալու իշխանություններին՝ մեր իրավունքները խախտելու համար    

08 հուն 2024 11:41

Քի՛չ սգացեք, հանկարծ ձեր սուգը նոր սուգ կբերի, ասում են…Արցախի ՄԻՊ

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը գրառում է կատարել՝ կցելով լուսանկար․

««Իրատե՛ս եղեք» սառը ուտեստով կերակրում են ընդամենն ամիսներ առաջ որբացածին, որի ծնողը չի մեռել, այլ նրան բռնությամբ զրկել են ծնողից:

Իրատե՛ս եղեք, ասում են, մոռացե՛ք ծնողի գոյության մասին և սպանե՛ք ձեր մեջ նրա հետ միավորվելու վերջին հույսը:

Իրավունք և արժեքներ կարևոր չեն, ասում են, կարևորն իրատես եղեք…

Ու, հա, քի՛չ սգացեք, հանկարծ ձեր սուգը նոր սուգ կբերի, ասում են…»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր