Սեպտեմբերի 26-ին կկայանա Միրզոյան, Բլինքեն, Բայրամով եռակողմ հանդիպումը          Ընտրություններից 40 օր առաջ Հարիսը սկսում է սիրաշահել ամերիկահայ ընտրողներին. Հայ դատի հանձնախումբ       ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի ծառայողական ավտոմեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք    

08 հուն 2024 13:13

Այս Ամանորին Երևանը գրեթե ամբողջությամբ գտնվում էր հյուրերի ձեռքում, փողոցներում հայեր գրեթե չկային

Eadaily.com-ը գրում է, որ  «Հանդիպում 2024 թվականի հետ Երևանի կենտրոնում: Երբ կեսգիշերից կես ժամ առաջ դուրս եկա փողոց, մտածեցի, որ տելեպորտով ընկել եմ այլ երկիր։ Հանրապետության հրապարակը և կենտրոնական փողոցները լցված էին հազարավոր օտարերկրյա քաղաքացիներով, հիմնականում՝ Հնդկաստանից»,- լուսանկարիչ Ալեքսանդր Պատրինն է նման դիտարկումներ հրապարակել,-

նրանցից շատերն արդեն ընդհանրապես սթափ չէին։ Կեսգիշեր: Հրապարակում երթևեկությունը բաց է: Այս անգամ հրավառություն կամ տոնական ծրագիր չեղավ ի տարբերություն դեկտեմբերի 19-ի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողության, որն իր մասշտաբներով հիշեցնում էր Օլիմպիադայի բացումը։ Այս Ամանորին Հայաստանի մայրաքաղաքը գրեթե ամբողջությամբ գտնվում էր հյուրերի ձեռքում, որոնք անմիջապես անցել էին անսանձ զվարճանքի։ Նրանք երգում էին իրենց ազգային երգերը, պարում, վազվզում, գոռում ու իրենց այնքան վստահ էին պահում, կարծես թե դա ոչ թե Նոր տարի էր, այլ Հայաստանի միացումն իրենց պետությանը։ Մեկ ուղիղ կադր անելն ինձ համար մի ամբողջ օպերացիա էր, երբ տեսնում էին տեսախցիկով մարդու մոտենում էին, ապա վստահ ու հաստատակամ պահանջում նկարել ու անվճար ուղարկել իրենց։ Փողոցներում հայեր գրեթե չկաին, միայն նրանք էին, ում համար փողոցն իրենց տունն է»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր