«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

09 հուն 2024 09:52

ՔՊ-ական էլիտան Սեւանի կառավարական ամառանոցում խնջույք է արել․«Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Վերջին օրերի պաշտոնանկությունների ֆոնին ՔՊ-ում այլեւս կասկած չունեն, որ Նիկոլ Փաշինյանի գործերն անքննելի են։ Բանն այն է, որ տարեվերջյան հավաքույթի ժամանակ Փաշինյանն իրեն այնպես է պահել թիմի նկատմամբ, որ ոմանց մոտ տպավորություն է ստեղծվել, թե պաշտոնից զրկվածներից ոմանք առաջիկայում նոր` ավելի լավ պաշտոններ են ստանալու: Ջան են ասել` ջան լսել։

Դեկտեմբերի 23-ին ՔՊ-ական ողջ էլիտան հյուրընկալվել է Սեւանի կառավարական առանձնատանը եւ մինչեւ կեսգիշեր նախատոնական փարթի անցկացրել։ Հավաքին մասնակցել է նաեւ ՔՊ-ի ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը: Ընդ որում, ներկա չեն եղել գլխավոր դատախազը, ՆԳ նախարարը եւ այլ անկուսակցականներ, եւ հավաքը զուտ ՔՊ-ական հավաք է եղել: Վահագն Խաչատուրյանի հետ ներկա է եղել նաեւ նրա հովանավորյալ՝ ԲՏԱ արդեն նախկին նախարար Ռոբերտ Խաչատրյանը, ով շուտով նախագահականում պաշտոն կստանա: Փաշինյանն առանձնահատուկ հարգանքի է արժանացրել նախագահին՝ հատուկ խմելով նրա կենացը: Առհասարակ, լավ տրամադրություն է ունեցել` ոչ մի դգժոհություն չի հայտնել թիմակիցների հետ կապված, կառավարության որոշ անդամների, այդ թվում պաշտոնանկ ԲՏԱ նախարարի հասցեին գովեստի խոսքեր է ասել։ Որոշ ՔՊ-ականներ նաեւ ենթադրել են, որ իսկապես գնում են արտահերթ ընտրությունների, որտեղ ամեն մի ձայնը եւ ամեն մի ձայն բերողը կարեւոր են:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 09․ 01․ 24 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր