Հունվարի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ       Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար    

09 հուն 2024 12:34

Ռազմական վերլուծաբանը զգուշացրել է՝ 2024 թ-ին աշխարհի քարտեզի վրա կարող են հայտնվել նոր թեժ կետեր , նոր հակամարտություններ են սպասվում

Ռազմական վերլուծաբան, Ռազմական գիտությունների ակադեմիայի ավագ գիտաշխատող Վլադիմիր Պրոխվատիլովն ասել է, որ 2024 թվականին աշխարհի քարտեզի վրա կարող են հայտնվել նոր թեժ կետեր։ Այս մասին նա հայտարարել է Ura.ru-ի հետ զրույցում։


Փորձագետը զգուշացրել է 2024 թվականին նոր հակամարտությունների մասին և ընդգծել, որ դրանք կարող են առաջանալ Մերձավոր Արևելքում և Կենտրոնական Ասիայում։ Նրա խոսքով՝ արեւմտյան երկրները Ղազախստանում հեղաշրջման ծրագիր են մշակում։


«Ինձ մտահոգում է իրավիճակը Կենտրոնական Ասիայում, որտեղ Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան պարզապես ակտիվացել են բոլոր ուղղություններով և փորձում են Ղազախստանը պոկել Ռուսաստանից։ Չեմ բացառում, որ Արևմուտքը կփորձի կրկնել 2022 թվականի հունվարի հեղաշրջումը»,- նշել է նա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր