Տեսանյութ. Պատկերացրեք՝ 300 հազար ադրբեջանցի Հայաստան են բերելու          Տեսանյութ.Համեմատեք հայկական ու ադրբեջանական բանակները. Իրանը չի տա հայերին այդ օգնությունը, իր ուժերը ՀՀ տարածք հենց այնպես չի մտցնի       Սահմանազատումից հետո կանգնելու են թշնամու զինված բաշիբոզուկները.Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքի մոտավոր հեռավորությունը ադրբեջանցիներից 150-160 մ․ Է    

09 հուն 2024 13:30

Եթե քո հարևանը միգրանտ է՝ զանգահարիր զինկոմիսարիատ.ՌԴ-ում արդեն մի քանի ամիս է՝ «որս» են սկսել օտարերկրացիների դեմ՝ նրանց ռազմաճակատ ուղարկելու նպատակով

«Եթե քո հարևանը միգրանտ է՝ զանգահարիր զինկոմիսարիատ». այսպիսի պլակատ է հայտնվել Մերձմոսկվայի շենքերից մեկում:
Ռուսական տարածաշրջաններում անվտանգության ուժերը արդեն մի քանի ամիս է՝ «որս» են սկսել օտարերկրացիների դեմ՝ նրանց ռազմաճակատ ուղարկելու նպատակով։ Միգրանտների մշակումը տեղի է ունենում նաև ժամանակավոր պահման կենտրոններում են. օրինակ՝ նրանց երկար ժամանակ թույլ չեն տալիս խմել և կապ հաստատել հարազատների հետ, որպեսզի ստիպեն նրանց պայմանագրեր կնքել։


 
Ոմանք համաձայնում են վարձկան դառնալ, չնայած այն բանին, որ հայրենիքում դրա համար իրենց քրեական հետապնդում է սպասվում: Այս մասին հայտնում է The Insider-ը:


Ռուսական անձնագրեր ստացող օտարերկրացիների թվում առաջատարը Տաջիկստանի քաղաքացիներն են՝ ավելի քան 87 հազար միայն 2023 թվականի առաջին կիսամյակում։ Եթե մինչև Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումը, ՌԴ ԱԳՆ հյուպատոսական վարչության տվյալներով, օրական 410 Տաջիկստանի քաղաքացիներ էին ստանում Ռուսաստանի քաղաքացիություն, ապա պատերազմի սկզբից հետո այդ թիվը հասել է օրական մոտավորապես 500 մարդու։


Պատերազմին մասնակցությունը պարզեցնում է քաղաքացիություն ստանալու գործընթացը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր