Հայաստանի հավաքականի կազմում միշտ ունեցել եմ հանդիպումներում հաղթելու եռանդ, կիրք և ցանկություն          Առաջարկվում է ծառայության սահմանային տարիքը փոխել, 15 միլիոն դրամ տուրք՝ մինչև18 տարեկան արական սեռի համար ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում       Կենդանակերպի չորս նշաններ, որոնք կարող են սիրով զբաղվել ցանկացած վայրում    

10 հուն 2024 12:01

Խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել, երբ Ադրբեջանն անվերապահ ճանաչի ՀՀ տարածքային ամբողջականությունը. Սարգիս Խանդանյան

Հայաստանի համար անընդունելի է միջանցքային տրամաբանությունը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ատաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։

Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրին՝ նա նշեց, թե շատ կարևոր է, որ Ադրբեջանը ճանաչի ՀՀ տարածքային ամբողջականությունը։

«Երբ այն սկզբունքները, որոնք արտահայտվում են խաղաղության պայմանագրի մեր տարբերակում, Ադրբեջանի կողմից ընդունելի լինեն, այդ ժամանակ խաղաղության պայմանագիրը հնարավոր կլինի ստորագրել, այդ սկզբունքներից մեկը նաև տարածքային ամբողջականության անվերապահ ճանաչումն է»,- ասաց Խանդանյանը։

Սարգիս Խանդանյանը միևնույն ժամանակ նշել էր, Երևանը հնարավոր է նախատեսի Ադրբեջանի բեռների և քաղաքացիների շարժի դյուրացումներ, բայց իրավազորության շրջանակում

«Եթե Ադրբեջանն ընդունի դեռևս անցած տարի երկու երկրների առաջնորդների կողմից համաձայնեցված հայտնի սկզբունքները, դրա շրջանակում, այո, հնարավոր է նախատեսել ադրբեջանական բեռների, ավտոմեքենաների քաղաքացիների շարժի դյուրացումներ, որպեսզի այն վախերը, ռիսկերը, որոնք կան թե՛ մեզ մոտ, թե՛ Ադրբեջանում, հնարավոր լինի որոշակիորեն կառավարել։

Եթե ճանապարհներն ապաշրջափակվեն, այն պետք  է լինի ՀՀ-ի իրավազորության ներքո, սա նաև նշանակում է, որ անվտանգությունը ևս պետք է ապահովի ՀՀ-ի տարածքում»,-ասաց նա շեշտելով, որ այս սկզբունքների մասին պետք է բանակցել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր