Ձերբակալվել է ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը          Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է ԱՄՆ       Հրդեհ է բռնկվել Երևանի շենքերից մեկում, տարհանվել է 22 բնակիչ    

10 հուն 2024 13:04

Շիրակի մարզում ռուս զինծառայողների են ձերբակալել

Aravot.am-ի տեղեկություններով, Սուրբ ծննդյան օրը՝ հունվարի 6-ին, Շիրակի մարզի Առափի բնակավայրում հսկողություն իրականացնող պարեկները ստուգում կատարելու նպատակով կանգնեցրել են «Օպել» մակնիշի մեքենա, որի վարորդը՝ Առափիի բնակիչ Մ․Ս․-ն, մեքենայից դուրս գալուն պես՝ ձեռքից նետել է ապակյա կաթուցիչ և պոլիէթիլենային տոպրակով սպիտակ գույնի զանգված, հաղորդում է Aravot.am-ը:

Վարորդին և ուղևորներին, որոնցից երկուսը՝ Ա․Պ․-ն և Վ․Տ․-ն ՌԴ քաղաքացիներ են, ՌԴ Պաշտպանության նախարարության զինծառայողներ, իսկ երրորդը՝ ևս Առափիի բնակիչ է՝ Ա․Հ․-ն է, ձերբակալել և տարել են Ախուրյանի ոստիկանություն։

Ավտոմեքենան հսկողության է վերցվել պարեկային ծառայության կողմից։

Ոստիկանության Ախուրյանի բաժնում կատարված խուզարկությունների ժամանակ մեքենայի հայ ուղևորի՝ Ա․Հ-ի բաճկոնի աջ գրպանից հայտնաբերվել է ծալովի դանակ, իսկ ռուս զինծառայողներից մեկի՝ Վ.Տ․-ի ձեռքի պայուսակից հայտնաբերվել է գրիչի կափարիչ՝ պատերին կպած սպիտակ փոշենման զանգվածով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր