Ձերբակալվել է ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը          Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է ԱՄՆ       Հրդեհ է բռնկվել Երևանի շենքերից մեկում, տարհանվել է 22 բնակիչ    

10 հուն 2024 13:25

50 տարի առաջ «միասեռականության համար»5 տարով դատապարտված Փարաջանովին Ուկրաինայում պաշտոնապես արդարացրել են

Ուկրաինայի Ազգային հիշողության ինստիտուտի ղեկավար Անտոն Դրոբովիչը հայտարարել է, որ Ուկրաինայի ռեաբիլիտացիայի ազգային հանձնաժողովը պաշտոնապես արդարացրել է մեծանուն կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովին, որը 50 տարի առաջ 5 տարով դատապարտվել էր «միասեռականության համար»։

 
Փարաջանովին արդարացնելու որոշումն ընդունվել է 2023 թ-ի դեկտեմբերի 20-ին։ Ազգային կոմիտեի որոշման մեջ նշվում է, որ ռեժիսորի քրեական գործի և արխիվային այլ փաստաթղթերի մանրամասն վերլուծությունից հետո պարզվել է, որ Փարաջանովի հետպնդման և դատապարտման հիմքում քաղաքական դրդապատճառ է եղել:


«Ռեաբիլիտացիայի հանձնաժողովի աշխատակիցների շնորհիվ պատմական ճշմարտությունը հաղթում է մոռացությանն ու բռնաճնշումներին՝ հույս առաջացնելով, որ հետագայում կդիտարկվեն ԽՍՀՄ-ում ինչպես քաղաքական, այնպես էլ շինծու քրեական հոդվածներով դատապարտված ուկրաինացի այլախոհների այլ գործեր ևս»,-ասել է Դրոբովիչը։


1974 թ-ին Փարաջանովը դատապարտվել էր խիստ ռեժիմի ճամբարում 5 տարվա ազատազրկման «բռնբարության» ու «պոռնոգրաֆիայի» մեղադրանքներով։ Դատավարության ժամանակ նա չէր հերքել ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունենալը, սակայն չէր ընդունել բռնության մեղադրանքները։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր