Հոկտեմբերի 2-ից սկսած միջազգային հաղորդակցությամբ կգործի Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը          Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ և ՆԱՏՕ-ի մի շարք այլ անդամներ չեն ցանկանում, որ Ուկրաինան դառնա դաշինքի անդամ       Մի շարք ճանապարհներին իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ    

12 հուն 2024 15:11

Անհանգստացած ենք Երևանում մի խումբ ֆաշիստ երիտասարդների երթից և իշխանությունների արձագանքի բացակայությամբ. ՌԴ ԱԳՆ

Մոսկվան անհանգստացած է Հայաստանում նացիստական ​​խորհրդանիշներով մի խումբ երիտասարդների երթով, անհրաժեշտ է դադարեցնել նացիզմի ցանկացած դրսևորում ի սկզբանե։ Այս մասին այսօր ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ 

«Խոր մտահոգությամբ ընդունեցինք մի խումբ ֆաշիստ երիտասարդների երթը, որը տեղի ունեցավ հունվարի 1-ին՝ Երևանի կենտրոնում։ Մենք, իհարկե, զարմացած ենք, որ հայ իրավապահները ոչ մի կերպ չխանգարեցին հավաքի մասնակիցներին, որոնք բառացիորեն իրենց կողմնորոշումը ցուցադրեցին տեսախցիկի առաջ՝ լրատվամիջոցների ներկայությամբ»,- նշել է Զախարովան։

Դիվանագետը հավելել է, որ ցավալի է Հայաստանի իրավապահ մարմինների արձագանքի բացակայությունը։

«Մենք համոզված ենք, որ անհրաժեշտ է ճնշել նացիզմի ցանկացած դրսևորում, արմատախիլ անել դա»,- ասել է Զախարովան։

Հիշեցնենք՝ հունվարի 1-ին՝ ռազմական և պետական գործիչ Գարեգին Նժդեհի ծննդյան օրը, տղամարդկանց մոտ 15-հոգանոց խումբ «Մեկ ազգ, մեկ պետություն, մեկ կամք», «Հայաստանը՝ հայերին» վանկարկումներով Երևանի կենտրոնում հանրահավաք են արել։

Նժդեհի արձանի մոտակայքից մեկնարկած քայլերթի ընթացքում նրանք օգտագործել են հիտլերյան Գերմանիային հատուկ նացիստական ողջույնի ձևը՝ «Sieg Heil»-ը, տեղական տարբերակով՝ «Միշտ հայ»։  

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր