Քաղաքագետը կանխատեսել է Հայաստանում ռուսական բազայի փակումը.«Ռուսներ, հեռացե՛ք այստեղից»

Նրա կարծիքով, հենց որ Եվրոպայից Հայաստան զենք մատակարարվի՝ ռուսների դեմ սադրանքներ կսկսվեն Գյումրիում, որտեղ կա ռուսական ռազմաբազա, վճարովի ազգայնականների հանրահավաքներ կսկսվեն «Ռուսներ, հեռացե՛ք այստեղից» կոչերով։ Քաղաքագետը նաև նշել է, որ դա արվում է այնտեղ ԱՄՆ ռազմաբազաներ տեղադրելու համար։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՏԱՍՍ-ի աղբյուրը հայտնել էր, որ Գերմանիան շահագրգռված է Հայաստանից ռուս սահմանապահների շուտափույթ դուրսբերմամբ, և այս և մի քանի այլ հակառուսական քայլերի դիմաց Բեռլինը ֆինանսական օգնություն է առաջարկել Երևանին։