Կոտայքի մարզում՝ Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes Viano»-ն և «Opel Astra»-ն          Հռոմի պապը Իրանին և Իսրայելին կոչ է արել պատասխանատվություն և ողջախոհություն ցուցաբերել       Իրանի բնակելի շենքի վրա Իսրայելի ավիահարվածի հետևանքով 60 մարդ է զոհվել, այդ թվում՝ 20 երեխա    

15 հուն 2024 13:15

Անօդաչու թռչող համակարգով կհսկեն. Փաշինյանի աշխատակազմը 12 միլիոնով կուժեղացնի սեփական անվտանգությունը

Փաշինյանի աշխատակազմը 2024 թվականը սկսել է սեփական անվտանգության ուժեղացմանը միտված գնումներ պլանավորելով։


Եվ այսպես, տարեսկզբին Փաշինյանի աշխատակազմը նախատեսել է 7 միլիոն դրամով գնել անվտանգությունն ապահովող սարքեր, 160 հազար դրամով՝ անվտանգության տեսախցիկներ, 979 հազար դրամով՝ անցակետային հսկողության սարքեր, 3 միլիոն 699 հազար դրամով՝ անօդաչու թռչող համակարգեր։


Այս բոլոր գնումները պլանավորվել են 2024 թվականի հունվարի 4-11-ն ընկած ժամանակահատվածում, իսկ թե որ ընկերություններին կվստահվի անվտանգության ապահովումը, հայտնի կդառնա գնման պայմանագրի կնքումից հետո։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր