Բաքվում պայթյունի զոհերի թիվը հասել է 6-ի

Պատահարը տեղի է ունեցել Ադրբեջանի մայրաքաղաքի Բինագաթի թաղամասում։ Պայթյունից հետո նաև հրդեն է բռնկվել։
Դեպքի վայր են ժամանել տասնյակից ավել հրշեջ-փրկարարական ու ավելի քան 19 շտապօգնության բրիգադներ։
Հաղորդվում է նաև 24 տուժածի մասին, որոնցից 14-ը տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են այրվածքաբանական կենտրոն։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։