ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը          Տասնյակ կամ 100 միլիոնավոր դոլարները, որը Կրեմլը հատկացրել է հեղաշրջման միջոցով Հայաստանը իր ազդեցության տակ վերադարձնելու համար՝ սկսել են արդեն բաժանել իրենց խամաճիկներին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

16 հուն 2024 16:20

Իրանի մեկնաբանությունն Իրաքյան Քուրդիաստանի վրա հրթիռային հարձակման վերաբերյալ

Իրանի մեկնաբանությունն Իրաքյան Քուրդիաստանի վրա հրթիռային հարձակման վերաբերյալԱհաբեկչությունը համատարած գլոբալ սպառնալիք է, և Իրանը վճռական է պայքարել ահաբեկչության դեմ համատեղ տարածաշրջանային և միջազգային համագործակցության միջոցով: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին՝ հայտնում է IRNA-ն։

Խոսելով Էրբիլում Մոսադ լրտեսական կենտրոնի և Իդլիբում ահաբեկիչների բազայի վրա Իրանի կողմից հրթիռային հարձակման մասին՝ երկրի ԱԳՆ խոսնակն ասել է. «Ձեռնարկված միջոցները համապատասխան են եղել Իրանի իսլամական հանրապետության ինքնիշխանության ու անվտանգության առաջնային ապահովմանը, ահաբեկչության դեմ պայքարին, ու դրանք երկրի անվտանգության սպառնալիքների նկատմամբ արդար պատժի մի մասն են եղել»։

Նրա խոսքով՝ Իրանը միշտ աջակցում է տարածաշրջանի խաղաղությանը, կայունությանը և անվտանգությանը և հավատարիմ է հարգելու երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։

Հիշեցնենք, որ այս գիշեր Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ի պատասխան ահաբեկչական խմբավորումների վերջին հանցագործությունների, հրթիռային հարված է հասցրել Իրաքյան Քրդստանում գտնվող իսրայելական գլխավոր լրտեսական կենտրոններից մեկին (Մոսադ) և Սիրիայում ահաբեկիչների շտաբին ու բազային, որոնք, Իրանի պնդմամբ, ներգրավված են Քերմանի և Ռասկեի հարձակումներին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր