«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը          Հրազդանում բшխվել են «Toyota RAV4» և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները, կան վիրավnրներ       Վայոց Ձորի թեմի առաջնորդը ազատ է կացուցվել թեմակալ առաջնորդի պաշտոնից և կոչվել հանգստյան    

17 հուն 2024 09:17

Ինչ ունեցվածք ունի Վայոց ձորի նորանշանակ մարզպետը․«Հրապարակ»

Ինչ ունեցվածք ունի Վայոց ձորի նորանշանակ մարզպետը․«Հրապարակ»«Հրապարակ» օրաթերթը գրում է․Արարատ Գրիգորյանի փոխարեն դեկտեմբերի 7-ին Վայոց Ձորի մարզպետ նշանակվեց ԱԱԾ Վայոց Ձորի մարզային վարչության պետ Կոլյա Միքաելյանը (անձնագրով Միքաելյան է)։ Մարզպետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ նա իր ունեցած գույքի եւ եկամուտների հայտարարագիր է ներկայացրել։

Ըստ դրա՝ Վայոց Ձորի մարզպետը Վայքում ունի միանձնյա սեփականության իրավունքով իրեն պատկանող հողամաս, այդ հողամասի վրա կառուցված անհատական բնակելի տուն՝ Սարավան գյուղում, իր տնտեսական շինություններով։ 2021 թվականին նա գնել է «Հյունդայի» մակնիշի, իսկ 2022 թվականին` 2015 թ. արտադրության ռուսական «VAZ» մակնիշի մեքենաներ։ Կոլյա Միքաելյանի բանկային հաշիվներին, ըստ նրա ներկայացրած հայտարարագրի, առկա է 5 մլն դրամ, եւս 100 հազար դրամ նա ունի կանխիկ։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 16․ 01․ 24 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր