3 ՀԷԿ ունեցող սրբազանը հեռացավ պաշտոնից. Կաթողիկոսի դեմ արշավից -1. «Ժողովուրդ»          Ինչո՞ւ է «Գորշ գայլերի» նշանը ասոցացվում քպականների ժեստերի հետ. «Փաստ»       Ցեղասպանության թանգարանի տնօրենի ԺՊ-ն Ադրբեջանի հետ գաղտնի բանակցություն վարողներից է․ «Հրապարակ»    

17 հուն 2024 09:30

Արփի Դավոյանն իր սեփական թեկնածուն ունի․ «Հրապարակ»

Արփի Դավոյանն իր սեփական թեկնածուն ունի․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Բարձրագույն դատական խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար «Քաղպայմանագիր» խմբակցությունը, ինչպես հայտնի է, առաջադրել է վանաձորցի փաստաբան, փաստաբանական ընկերության հիմնադիր Կարեն Թումանյանի թեկնածությունը։ Վերջինիս առաջադրման լոբբինգն իրականացրել է ՔՊ-ում հարց լուծող Արփի Դավոյանը, ով անձամբ է ներկայացնելու թեկնածուին` նա է նշանակվել հարցի հիմնական զեկուցող։

Սակայն թեկնածուի առաջադրումը ՔՊ-ում միանշանակ չեն ողջունել, քանի որ Կարեն Թումանյանը մեկ տարի առաջ ԱԺ ամբիոնից այնքան իշխանամետ պահվածք դրսեւորեց, որ նույնիսկ ՔՊ-ում անհարմար զգացին նրան ընտրել Հակակոռուպցիոն քաղաքացիական պալատի դատավորի պաշտոնում: Ոմանք նույնիսկ ելույթներ ունեցան՝ ասելով, որ նա քաղաքական ընդգծված հայացքներ ունի։ Սակայն Արփի Դավոյանը երաշխավորել է, որ այս անգամ Թումանյանն իրեն չափի մեջ կպահի։

ՔՊ-ի վերաբերմունքի մասին է նաեւ խոսում այն փաստը, որ նրան ներկայացնելու է Դավոյանը, հակառակ դեպքում դա կաներ ՔՊ-ում իրավաբանության գուրու համարվող Վլադիմիր Վարդանյանը կամ գոնե Արուսյակ Ջուլհակյանը։ Կարեն Թումանյանը 2002 թվականից առայսօր «Բաց հասարակության հիմնադրամների»՝ Սորոսի հիմնադրամի ստեղծած Արդարադատության խմբի փորձագետ է։

Նշենք, որ ԲԴԽ-ում թափուր հաստիքն առաջացել է անցած տարեվերջին, երբ Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանի եղբորը գործուղեցին վճռաբեկի քրեական պալատ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր