Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 20-ի համար          Տեսանյութ․Արցախի դրոշը` Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում       Տեսանյութ․Սուրբ Հարության Ճրագալույցի Սուրբ Պատարագ, Տնօրհնեքի արարողություն ԱՀԹ առաջնորդարանում    

17 հուն 2024 10:14

Ինչո՞ւ է Արմեն Աշոտյանը շարունակում մնալ կալանքի տակ, երբ գործով վկաները արդեն իսկ հարցաքննվել են

Ինչո՞ւ է Արմեն Աշոտյանը շարունակում մնալ կալանքի տակ, երբ գործով վկաները արդեն իսկ հարցաքննվել ենՀՀ դատական իշխանության տելեգրամյան ալիքը հայտնել է․

«Ինչո՞ւ է Արմեն Աշոտյանը շարունակում մնալ կալանքի տակ

Ի պատասխան հանրության շրջանում  բազմաթիվ հարցադրումների, թե ինչու է Արմեն Աշոտյանը շարունակոււմ մնալ կալանքի տակ, երբ «գործով վկաները արդեն իսկ հարցաքննվել են», ցանկանում ենք պարզաբանել հետևյալը: Դատարանը գտել է, որ երբ պարոն Աշոտյանի նկատմամբ ընտրված է եղել ՀՀ-ից բացակայելու արգելքը, նա խախտել է խափանման միջոցի պայմանները, ինչն էլ հիմք հանդիսացել կալանավորման:

Դատարանն արձանագրել է, որ թեև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105–րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ոչ մի տվյալ նախապես հավաստի ապացույցի ուժ չունի, սակայն, խափանման միջոց կիրառելու հիմքերն ունեն կանխատեսական բնույթ, իսկ գործում առկա փաստական տվյալնները բավարար են եղել հանգելու հետևության, որ քանի դեռ որևէ ապացույց չի հետազոտվել, պարոն Աշոտյանն ազատության մեջ հայտնվելու դեպքում կարող է խոչընդոտել քրեական վարույթին, այդ թվում՝ ապօրինի միջամտել ապացուցման գործընթացին»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր