Փաշինյանը Հայաստանում արեց այն, ինչ ես չարեցի, նա ձերբակալեց հայ «Իվանիշվիլիին»` Կարապետյանին          Եկավ մի մարդ՝ Ռոբերտ Աբաջյանի նկարը ձեռքին, ասաց պապիկն է, իմ տեղը ով լիներ, ի՞նչ էր անելու       Երևանում բախվել են «Mercedes»-ն ու քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «BELARUS» տրակտորը    

17 հուն 2024 10:49

Գորիսի Արցախյան խճուղում շինության արտաքին պատի փլուզում է տեղի ունեցել

Գորիսի Արցախյան խճուղում շինության արտաքին պատի փլուզում է տեղի ունեցելՀունվարի 17-ին, ժամը 05:47-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս քաղաքի Արցախյան խճուղում տեղի է ունեցել շինության արտաքին պատի փլուզում, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ փլուզվել են մեկհարկանի շինության (1400 քմ) արտաքին պատը (մոտ 18 քմ), տանիքը՝ մասամբ (մոտ 70 քմ), երկաթբետոնե կառուցատարրերը (մոտ 35 քմ), և վնասվել է ներսում գտնվող տեխնիկա:
Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր