Մասուդ Փեզեշքիանն ընդունել է Վլադիմիր Պուտինի հրավերն՝ այցելել Մոսկվա          Գեղարքունիքի մարզում մետաղե ջարդոնով բեռնված «ԶԻԼ 130» է կողաշրջվել       Ես եկել եմ դատարան որպես բարի կամքի դրսևորում, ըստ էության կարող էի ընդհանրապես չգալ    

17 հուն 2024 13:49

Պետք է իմանալ ո՞ր դեպքում է զորակոչի ենթակա, վարժական հավաքների կամ զինվորական վարժանքների կանչվող քաղաքացին համարվում ծանուցված

Պետք է իմանալ ո՞ր դեպքում է զորակոչի ենթակա, վարժական հավաքների կամ զինվորական վարժանքների կանչվող քաղաքացին համարվում ծանուցված«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանվել է պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա կամ վարժական հավաքների կամ զինվորական վարժանքների կանչվող քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու վերաբերյալ ծանուցումների իրականացումը՝ փաստաթղթային կամ էլեկտրոնային եղանակով։ Սակայն հստակեցված չեն դրանց պատշաճ տրման ձևաչափերը, ինչպես նաև նախատեսված չէ հրապարակային ծանուցման միջոցով քաղաքացուն տեղեկացումը:

Գործնականում քիչ չեն դեպքերը, երբ պատշաճ ծանուցումների չապահովման արդյունքում քաղաքացիները խուսափում են համապատասխան միջոցառումներին ներկայանալուց, իսկ դրա արդյունքում հնարավոր չի լինում լուծել նրանց համապատասխան պատասխանատվության հարցերը:

ՀՀ պաշտպանության նախարարությունը որոշել է լուծում տալ խնդրին, որը քննարկվել է նաև Տեղեկատվական համակարգերի կառավարման խորհրդի 2023թ. նոյեմբերի 10-ի նիստում, հանձնարարվել է օրենսդրական լուծում տալ պաշտպանության ոլորտի ծանուցումների իրավական գործընթացին:

Այդ նպատակով, անհրաժեշտություն է առաջացել հստակ սահմանել քաղաքացիներին տրվող ծանուցումների եղանակները՝ փաստաթղթային կամ օրենքով սահմանված անհատական կամ հրապարակային, ինչպես նաև քաղաքացու կողմից դրանց ստացումը հաստատող փաստաթղթերի և հանգամանքների շրջանակը:

Պաշտպանության նախարարության կողմից մշակված նախագծով, որը հրապարակվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում, քաղաքացուն պատշաճ ծանուցման մասին փաստը հաստատող փաստաթուղթ կամ հանգամանք է համարվում`

1) ծանուցագիրն առձեռն հանձնելու դեպքում՝ ծանուցագիրը ստանալու մասին քաղաքացու ստորագրությամբ հաստատված ստացականը.

2) փոստային պատվիրված նամակով ծանուցման դեպքում` պատվիրված նամակը քաղաքացուն հանձնված լինելը հաստատող փաստաթուղթը։

3) անհատական ծանուցման դեպքում`
«Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման ծանուցման մասին» օրենքով սահմանված քաղաքացու պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկված ծանուցագիրը քաղաքացու կողմից կարդալու մասին էլեկտրոնային հավաստումը.

4) հրապարակային ծանուցման դեպքում` օրենքով սահմանված ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում քաղաքացուն ուղղված ծանուցումը տեղադրելու քաղվածքը, որի դեպքում քաղաքացին 5-րդ օրը համարվում է ծանուցված:

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր