ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը          Տասնյակ կամ 100 միլիոնավոր դոլարները, որը Կրեմլը հատկացրել է հեղաշրջման միջոցով Հայաստանը իր ազդեցության տակ վերադարձնելու համար՝ սկսել են արդեն բաժանել իրենց խամաճիկներին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

19 հուն 2024 18:23

Երեք միջոց ցանկացած տղամարդու հմայելու համար

Երեք միջոց ցանկացած տղամարդու հմայելու համար Հմայեք ձեր մեղմությամբ
Երբ կինը տղամարդու կողքին է, չպետք է ուժեղ պրոֆեսիոնալի կամ 3 երեխա ունեցող տնային տնտեսուհի մոր դեր խաղա։ Նա գետի վրայով լողացող տերեւ է։ Հանգի՛ստ եղեք, մի՛ շտապեք, մոռացե՛ք բոլոր ռազմավարությունների եւ գաղափարների մասին, թե ինչպես է պետք «կպցնել» տղամարդուն։ Իսկական դյութող կինը գիտի, թե ինչպես պարզապես լինի այդպիսին։
Խորը շունչ քաշեք, հարմարավետ նստեք, սրտում զգացեք ջերմություն եւ հանգստություն, պարզապես վայելեք պահը, որը ստեղծվել է ձեր ռոմանտիկ կապի միջոցով։
Նա գիտի, թե ինչպես իրեն կանացի եւ թույլ զգա տղամարդու կողքին եւ կարող է հանգստանալ այդ թուլությունից, դա նրան չի վախեցնում։ Նա չի փորձում ինչ-որ բան անել եւ ամեն ինչ իր ձեռքում պահել։ Նա տղամարդուն թույլ է տալիս հարաբերություններում գնալ սեփական տեմպով, թույլ է տալիս վայելել իր ուշադրությունն ու քնքշությունը։ Նա աստվածուհի է, որն անսասան, հանդարտ եւ չափավոր էներգիա ունի, որը ստեղծում է հանգստության, սիրո, զգայականության,  նրբության եւ մեղմության մթնոլորտ։

Լսեք նրան ավելի, քան պարզապես ականջներով
Իսկական գայթակղողը կարող է պարզել տղամարդու խոցելի տեղերը հաշված վայրկյաններում։ Նա գիտի, թե ինչպես ստիպի նրան նյարդայնանալ, եւ ինչպես հանգստացնել։ Նա կարող է նրան ստիպել իր ներկայությունն ընդունել որպես պատիվ այնպես, որ նա նյարդայնանա, բայց, միեւնույն ժամանակ, էմոցիոնալ առումով իրեն ապահով զգա այնպես, որ կարողանա ամբողջովին բացվել նրա առաջ։
Տղամարդուն նյարդայնանալ ստիպելու, բայց, ամեն դեպքում, ձեր առաջ բացվելու լավագույն միջոցը նրան անհրաժեշտ ժամանակ լսելն է։ Երբ դուք նրա հետ եք, փորձեք իրոք լսել, թե նա ինչ է ասում։ Մի՛ ընդհատեք, մի՛ նայեք ձեր հեռախոսին, մի՛ տարվեք սեփական մտքերով, մի՛ ասեք, թե լսում եք նրան, երբ միաժամանակ մի քանի բան եք անում։ Մեզ շատ բան կարող է շեղել մարդու հետ իրական կապից։  Գայթակղողն օգտագործում է կանացի էներգիան, որպեսզի լինի այստեղ եւ հիմա։ Դուք պետք է ձեր մտքերը մաքրեք եւ բացեք սրտերը։ Թողե՛ք ամեն բան, ինչ անում եք, եւ լսե՛ք նրան ուշադիր՝ սրտով, ականջներով, մտքով եւ մարմնով։

Գայթակղեք նրան հպումներով
Եթե դուք մեղմ հպվեք տղամարդուն, երբ զգում եք նրա հետ կապը, դա նրան ցույց կտա, որ նրա զգացմունքները կարեւոր են ձեզ համար, որ նրա մտադրությունները հաճելի են ձեր սրտին։ Սակայն հաճախ մի՛ դիպչեք նրան եւ այդ հնարքը մի՛ օգտագործեք նրա հետ կապ հրահրելու համար։ Ուղղակի դիպչեք նրան կարեւոր պահերին, եւ թող դա ցույց տա, որ դուք բաց եք հետագայի համար, որ դուք նույն դաշտում եք՝ ֆիզիկապես, հոգեպես եւ հույզերով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր