Սպասվում են թույլ տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով          Ինչպիսի օր է սպասվում կենդանակերպի նշանների համար դեկտեմբերի 14-ին       Քաղսի-Սոլակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «BMW»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի    

19 հուն 2024 12:07

Նոր բիզնես են սկսել. հավաստագրեր են տրամադրում, որ կհավաստի, թե իրենց պատկանող տարածքը զերծ կլինի ուրվականներից և անդրաշխարհի չար էակներից

Թաիլանդի հյուսիսում գտնվող Չիանգ Մայ քաղաքի Լաննա տեխնոլոգիական համալսարանի երկու ուսանողներ բիզնես են սկսել, որի նպատակն է հավաստագրեր տրամադրել շինությունում ուրվականներից կամ անդրաշխարհի այլ չարամիտ էակներց զերծ լինելու մասին։


Այս մասին հայտնբել է Nation լրատվական պորտալը:


Երիտասարդները սոցցանցերում հրապարակում էին իրենց կողմից առաջարկվող ծառայության մասին, օրինակ՝ պատրաստ են քնել մի սենյակում, որտեղ, ըստ տանտերերի, ուրվական կա կամ որոշ ժամանակ առաջ մարդ է մահացել կամ էլ գիշերել սենյակում, որն, ըստ դիմողների, անդրաշխարհի չար էակներով է լցված։


Գիշերակացից հետո որևէ նման դրսևորում չգտնելու դեպքում, երիտասարդ բիզնեսմենները վարձավճարով տերերին կտրամադրեն վկայական, որ կհավաստի, որ իրենց պատկանող տարածքը զերծ է ուրվականներից և անդրաշխարհի այլ սուբյեկտներից։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր