Ռուբիոն կայցելի Բահրեյն, Քուվեյթ և ԱՄԷ՝ քննարկելու Վաշինգտոնի և Թեհրանի միջև կնքված համաձայնագրերի իրականացումը          Հայաստանը ՀԱՊԿ անդամավճարներ չվճարելու պատճառով կարող է զրկվել ձայնի իրավունքից մինչև պարտքի ամբողջական մարումը       Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի հարկադիր վայրէջքի պատճառը    

20 հուն 2024 09:31

«Քաղաքացիական պայմանագիր»-ը երկար փնտրտուքների մեջ էր. ինչու էր Արփի Դավոյանը մերժել նրանց առաջարկը. «Ժողովուրդ»

ինչու էր Արփի Դավոյանը մերժել նրանց առաջարկը«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի պաշտոնանկությունից հետո Նիկոլ Փաշինյանը երկար ժամանակ մարզպետի թեկնածուի փնտրտուքի մեջ է եղել: Եվ մինչ թեկնածուին գտնելը՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը երկար փնտրտուքների մեջ էր: Նույնիսկ խմբակցության պատգամավոր, ՔՊԿ վարչության անդամ Արփի Դավոյանին էին առաջարկել, սակայն նա մերժել էր՝ ասելով, որ օրենսդիրում իրեն լավ է զգում, ինչից հետո որեւէ պնդում չէր եղել, թե անհրաժեշտ է թիմի որոշումը կատարել:

Բանն այն է, որ Լոռին բարդ մարզ է, եւ կին մարզպետը քրեական ավանդույթներով հարուստ տարածաշրջանում ուղղակի չէր ընկալվի: Առավել եւս՝ նրան մարզում չեն ընդունում մեծ հաշվով: Դրա համար, Արփի Դավոյանի թեման միանգամից փակվել է»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր