Խոշոր հրդեհ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում          Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս       Բադրա Գյունբան Վարազդատ Մինոսյանին Աբխազիայի փոխվարչապետ է նշանակել    

20 հուն 2024 11:43

Ադրբեջանում 7 բալ ուժգնությամբ գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում

Ադրբեջանում 7 բալ ուժգնությամբ գրանցված երկրաշարժը զգացվել է նաև ՀայաստանումՀունվարի 19-ին ժամը 22:06-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 18:06-ին) Հայաստանի Հանրապետության ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.84⁰ և արևելյան երկայնության 48.80⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջան՝ Շամախի քաղաքից 89 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 5․2 մագնիտուդով երկրաշարժ:

Ինչպես տեղեկանում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ:
Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի մի շարք քաղաքներում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր